«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
,,Ստորակետ,, ճարտարապետական արվեստանոցը և Գեղարվեստի ավագ դպրոցը ապրիլի 30-ին ժամը 13:00-ին հրավիրում են ցուցահանդեսի, որն ունի շատ հետաքրքիր և մեր կողմից իրականացված աշխատանքներին համահունչ անվանում՝ ,,Վերափոխիչներ,,: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվի նաև շնորհանդես: Լանդշաֆտային դիզայնի մասնագետը, ով ժամանել է Բոստոնից, կներկայացնի, թե ինչպես են միտքը և միջավայրը կապվում իրար հետ, թե ինչպես մարդը կարող է իր միջավայրը փոխել: Մանրամասները՝ Գեղարվեստի ավագ դպրոցի ենթակայքում: