• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլերեն լեզվի մրցույթը կայացավ

Հայաստանում «Ամերիկյան խաղաղության կորպուսի» նախաձեռնությամբ կազմակերպված անգլերեն լեզվի մրցույթը կայացավ: Մրցույթին մասնակցելու համար կրթահամալիրում հյուրընկալեցինք Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 11-16 տարեկան սովորողների՝ մոտ 100 հոգի:

Հյուրերին ինչպես հարկն է դիմավորեցին մարմարյա սրահում, սովորեցրին մեր ավանդական երգերն ու պարերը: Դե առանց ֆլեշ մոբի անհնար կլիներ հյուրեր ընդունել:

Մրցույթը բավական հետաքրքիր էր և արդյունավետ: Մեր կրթահամալիրը ներկայացնող Ավագ դպրոց-վարժարանի սաներ Էմմա Կիրակոսյանը, Հասմիկ Աբրահամյանն ու Մարիամ Միրզոյանը արժանացան մրցանակների:

Հայաստանում «Ամերիկյան խաղաղության կորպուսի» տղաների հետ պայմանավորվեցին ապագայում նույնպես համատեղ իրականացնենք նմանատիպ ծրագրեր: