• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասական երաժշտության երեկո՝ նվիրված մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին

Ապրիլի 29-ին, ժամը` 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Համերգը նվիրվում է անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին, ում ղեկավարությամբ ուսանել է Սերգեյ Սմբատյանը Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայում։ 

 

Ծրագրում`
Դմիտրի Շոստակովիչ, Սիմֆոնիա թիվ 6
Կամիլ Սեն-Սանս, Թավջութակի կոնցերտ թիվ 1
Մորիս Ռավել Վալս, խորեոգրաֆիկ պոեմ
 
Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան
 
Մենակատար` ՀՀ վաստայավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյան