• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

7-9-րդ դասարանների ուսումնական պլան

2013-2014 ուսումնական տարի

Հիմնական կրթություն. 7-9-րդ դասարաններ

Ուսումնական պլան 

Ուսումնական դասընթացներ

Տարեկան ժամաքանակ

VII

VIII

IX

Հայոց լեզու

108

108

102

Գրականություն

108

108

102

Ռուսերեն

72

72

68

Անգլերեն

108

108

102

Հանրահաշիվ

72

72

68

Երկրաչափություն

72

72

68

Ֆիզիկա

72

72

68

Քիմիա

36

36

34

Կենսաբանություն, էկոլոգիա

72

72

34

Պատմություն

72

72

68

Աշխարհագրություն

36

36

34

Հասարակագիտություն

-

-

68

Արվեստ, երաժշտություն

72

72

68

Տեխնոլոգիա, այդ թվում` մեդիա

72

72

68

Մարմնակրթություն և անվտանգ կենսագործունեություն

108

108

102

Սովորողի ընտրած գործունեություն

144

144

136

Ընդամենը

1224

1224

1190

Լրացուցիչ կրթություն

108

108

102

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
  2. 7-9-րդ դասարան ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը, ում ծնողն ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում պայմանագիր ուսումնառության մասին:
  3. Դասարանում սովորողների թիվը 20-25 է: Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:
  4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  5. Ուսումնական առարկաները կազմված են դասընթացներից։ Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական նախագծերի մշակման և իրականացման միջոցով։ Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։
  6. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  7. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, ստեղծագործական հավաքների, Հանրակրթական դիջիթեքի, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
  8. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
  9. Ուսումնական օրն սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
  10. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, էլեկտրոնային գրիչներից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:
  11. Մեդիագրադարանը և դպրոցական գրադարանը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
  12. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
  13. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  14. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունը այդ ճամփորդություններին պարտադիր է:
  15. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում: Աշխատանքը ստանում է համապատասխան գրանցում:
  16. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում: Աշխատանքը ստանում է համապատասխան գրանցում:
  17. Ուսումնական բլոգի վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
  18. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել որպես անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
  19. «Հայոց լեզու, գրականություն» բնագավառի դասընթացներն ուղղված են սովորողի գրավոր և բանավոր խոսքի մշակմանը, սովորողի ուսումնական ողջ գործունեության ընթացքում անհրաժեշտ լեզվական հմտությունների զարգացմանը։ Գրականության բովանդակությունը ներառում է գրական արևելահայերեն, արևմտահայերեն, միջին հայերեն գրական ստեղծագործություններ և գրաբար` որպես հայ առաքելական եկեղեցական ծեսի լեզու:
  20. «Մաթեմատիկա» ուսումնական բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն», «Հանրահաշիվ» առարկաներով, «Տեխնոլոգիա» առարկայում ներառված «Գծագրություն»  դասընթացով:
  21. «Կենսաբանություն» առարկան կազմված է «Բուսաբանություն», «Կենդանաբանություն», «Մարդու անատոմիա» դասընթացներից, որոնք ներառում են էկոլոգիայի բաղկացուցիչ և ուսուցանվում փորձի հիման վրա:
  22. Սովորողը հանրակրթական դասընթացների և իր ընտրությամբ գործունեության ժամանակ գործնականում կիրառում է օտար լեզուներ:
  23. «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաների ուսուցումը կազմակերպվում է լաբորատորիաներում` փորձի հիման վրա, ՏՀՏ օգտագործմամբ:
  24. «Տեխնոլոգիա» առարկան կազմված է փոքրաքանակ խմբերով, գործնական աշխատանքի ձևով կազմակերպվող «Մեդիատեխնոլոգիաներ», «Տնային տնտեսվարություն», «Դիզայն», «Գծագրություն», «Առողջագիտություն և առաջին բուժօգնություն» «Թվային միջոցների սպասարկում», «Դիզայն-խեցեգործություն» դասընթացներից:
  25. «Արվեստ» առարկան ընդգրկում է կինոդիտում, թատրոն, թանգարաններ և վիրտուալ ցուցադրություններ, ծեսի և տոնի կազմակերպում և երաժշտություն:
  26. «Հասարակագիտություն» առարկան ընդգրկում է «Բարոյագիտություն», «Մարդու իրավունք» բաղադրիչները:
  27. «Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» առարկան կազմված է սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներից և արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ հմտությունների ուսուցման դասընթացից։
  28. 7-9-րդ դասարաններում սովորողը սահմանված կարգով իր ընտրությամբ գործունեություն է իրականացնում` բնագիտական գործունեություն, ինժեներական-տեխնիկական ստեղծագործություն, մաթեմատիկոսի գործունեություն, կինո-ֆոտոգործ, մեդիալրագրություն, օտար լեզու և թարգմանչություն, հայրենագիտություն և էքսկուրսավարություն, կենդանիների խնամք, բույսերի խնամք, կերպարվեստ, դիզայն և մոդելավորում, երաժշտական գործունեություն, տեխնոլոգիա-դիզայն, մարզական գործունեություն, թատրոն:
  29. Լրացուցիչ կրթության` օտար լեզվի (անգլերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն,  թուրքերեն, արաբերեն, պարսկերեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, մարզաձևի (լող, ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա) և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
  30. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային ամսական և կիսամյակային հաշվետվություններում:
  31. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն, լրացուցիչ կրթություն),  կիսամյակային հաշվետվությունները: Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր 10 միավորանոց սանդղակով գնահատվող ձևը մտնում է իր կշռային գործակցով: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
  32. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
  33. 9-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: