• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաց երեխաների արձագանքները

 

Մեզ շատ դուր եկավ վրաց լեզվի կայքը: Շատ տպավորիչ էր Ձեր գրադարանը: Հավանեցինք հայկական պարերը, հիմնը: Լավ երեխաներ են սովորում այս դպրոցում, որոնք մեծ հաճույքով սովորում են վրաց լեզու: Վրաց լեզվի ընտիր ուսուցչուհի ունեք: Շնորհակալություն, որ մեզ հրավիրեցիք Երևան:

Սիրով` Սալի, Սոֆի, Քեթի

 

Հիացած եմ Ձեր հյուրասիրությամբ: Շատ հավանեցի Երևանը, ուրախ եմ, որ Ձեզ հետաքրքրում է վրաց լեզուն: Շնորհակալություն

Մարի Զաքարեիշվիլի

 

Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, տնօրենին ջերմ ընդունելության համար և վրաց մշակույթը հարգելու համար: Ուրախ եմ որ Հայաստանում եմ: Շնորհակալություն ևս մեկ անգամ…

Թաթուկա Դարախվելիձե

13.04.2013