• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առցանց քննարկում mskh.am-ում

Հարգելի գործընկերներ`մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի դպրոցների, քոլեջի սովորողներ, ծնողներ.

Ո՞րն է ձեր պատասխանը կրթահամալիրի տնօրենի «Ավերակների հաղթահարում» կոչին։ Ապրիլի 18-ին` ժամը 20.30-21.30, առցանց քննարկումը ենթակայքերում կազմակերպում և վարում են դպրոցների ղեկավարները։ Հուսով ենք, որ առցանց քննարկման և հետո աշխատանքի արդյունքները կարող են դառնալ նաև մայիսյան հավաքի նախագիծ և հոդված։ Հիշեցնենք, որ կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող հեղինակային կրթական ծրագրի 2013թ. աշխատանք է նաև շրջակա միջավայրի խնամքի և բարելավման նախագծերի մշակման և իրականացման միջոցով տեխնոլոգիական, դիզայներական հմտությունների զարգացումը։ Կրթահամալիրի տնօրենի հրամանով երկուշաբթի օրվա առավոտյան պարապմունքներն այսուհետ կտևեն կես ժամ, և դուք հնարավորություն կունենաք շաբաթվա նախագծերը ներկայացնելու դպրոցների առավոտյան պարապմունքներում։ Իրականացվող նախագծերի շաբաթվա արդյունքները կամփոփվեն ուրբաթ օրվա ընդհանուր մեդիապարապմունքի ժամանակ։

Քննարկումը` Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում, Միջին դպրոցում, Ավագ դպրոց-վարժարանում, Գեղարվեստի ավագ դպրոցում, Արհեստագործական դպրոցում։