• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրացերենի դասը՝ վրացի հյուրերի հետ

 

Ամեն ինչ պատրաստ էր, ու ամեն բան ընթանում էր ըստ ծրագրի: Մեր վրաց ընկերները բարեհաջող հասան կրթահամալիր ու տպավորված էլ վերադարձան Թբիլիսի: Վստահ եմ, որ շատ բան ունեն իրենց ընկերներին ու հարազատներին պատմելու: 

Արդեն առավոտյան  ընդհանուր պարապմունքի առողջ տրամադրությունից էլ պարզ էր, որ ամեն ինչ հրաշալի է անցնելու:

Վրացերենի դասին նրանք մեծ ոգևորությամբ մասնակցեցին, ու հաստատ ուրախացան, երբ լսեցին, որ օտարազգի երեխաները խոսում են իրենց մայրենի լեզվով: Վրացերենի խորացված ուսուցման խմբի երեխաները ոչ պակաս ոգևորությամբ էին պատրաստվել վրաց ընկերներին պատշաճ ներկայանալու համար: Սկզբում պատմեցին մեր բոլոր դպրոցների մասին, հետո ներկայացրին վրացերենի կայքը, մեր ուսումնական նյութերը և այլն, և այլն, իսկ վրաց ընկերները ամենավերջում գրեցին իրենց տպավորությունների մասին, ու, որն ամենակարևորն է, դա արեցին միանգամից նեթբուքերում։ Իհարկե, մենք նրանց օգնեցինք, որ ժամանակն արդյունավերտ օգտագործվի:

Կարծիքները գրելուց հետո  նրանք սկսեցին բարձրաձայն կարդալ, իսկ վրացերեն սովորող mskh-ցիները շատ արագ թարգմանեցին փոքրիկների տպավորությունները։ Այդ ամենը եզրափակվեց ասմունքով, թե՛ վրաց փոքրերը, և թե՛ շրջանավարտ Լուսինեն բանաստեղծություններ նվիրեցին մեկմեկու: Դասի ավարտից հետո նրանց էլ ավելի հետաքրքիր անականկալներ էր սպասում, դրանցից մեկ օրինակ ճամփորդությունն էր դեպի Էջմիածին: