• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր նախագիծ. գիտական լրագրություն

«Տիեզերք» ակումբը սկսում է նոր նախագիծ` գիտական լրագրություն:

Մամուլում հաճախ հանդիպում ենք գիտականորեն ոչ գրագետ և հիմնավոր նորություններ: Այդ իսկ պատճառով «Տիեզերք» ակումբը սկսում է նոր նախաձեռնություն, որի շնորհիվ ակումբի սովորողները ծանոթանալով գիտական տերմիններին` կսովորեն գիտահանրամատչելի նորություններ և նյութեր գրել, որոնք կուղարկվեն տարբեր լրատվականներ: Ի դեպ, «Տիեզերք» ակումբի բլոգն արդեն MediaMall.am-ի և Blognews.am-ի ուշադրության կենտրոնում է: Այդ է վկայում ակումբի բլոգում տեղադրված վերջին 3 նյութերի MediaMall.am-ում հայտնվելը.

 

http://life.mediamall.am/?id=23184

http://life.mediamall.am/?id=23376

http://life.mediamall.am/?id=23373

Առայժմ սովորողները վարժվում են գիտական տերմինաբանությանը և հանրամատչելի թեմաներին: Մոտ ապագայում նաև կհայտարարվի մրցույթ «լավագույն գիտահանրամատչելի հոդված» անվանակարգում: