• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Smart Notebook ծրագրով վերապատրաստվողների սեմինարին

Գարնանային դպրոցի երկրորդ օրվա սեմինարների ցանկում ընդգրկված էին նաև Smart Notebook ծրագրի վերապատրաստումները: Մասնակիցները  հայաստանյան դպրոցների դասավանդողներ են: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո խումբը բաժանվեց երեկ փոքր խմբերի և սկսվեց աշխատանքը: Մանրամասն ուսումնասիրեցինք ծրագրի հնարավորությունները, փորձեցինք բոլոր հնարքները: Մասնակիցները հաջորդ հանդիպման համար առաջադրանք ստացան՝ ծրագրով մեկ դաս կազմել: Օրվա ընթացքում ժամանակ ունեցանք նաև շրջել դպրոցով. լինել գրադարանում, մարզադահլիճում, մեդիադահլիճում,  մասնակցել պարատանը: Սեմինարի վերջում ներկայացվեց կրթահամալիրի կայքը իր բոլոր ենթակայքերով, ինչպես նաև Դիջիթեք 2014-ի ուսումնական նախագիծը:

P.S.Սեմինարին մասնակցած կրթահամալիրի ֆրանսերենի դասավանդող Կարինե Թևոսյանի նյութը՝ կայքի ֆրանսերեն էջում: