• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլերենի սեմինար, օր 2-րդ

 

Այսօր քննարկումն անցավ բավականին բուռն ու արդյունավետ: Սկզբում միջին դպրոցը ներկայացրեց I կիսամյակում իրականացրած առավելություններն ու բացթողումները: Քննարկեցինք բլոգի՝ որպես ուսումնական տարածքի, գործածության առավելություններն ու կարևորությունը: Այնուհետև ավագ, միջին և կրտսեր դպրոցի դասավանդողները ցուցադրեցին անգլերենի ուսուցման կայքեր, որոնք շատ օգտակար էին աշակերտի ունկնդրելու և խոսելու կարողությունները զարգացնելու համար:

Վերջում դիտեցինք ֆիլմ-դաս անգլերեն լեզվով: Ավելացնեմ, որ սեմինարն այնքան հաճելի մթնոլորտում անցավ, որ բոլորովին կորցրել էինք ժամանակի զգացողությունը: