• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույններ ճանապարհից

Արդեն սկսեցինք կարոտել, բացառությամբ Նարեի: Նարեն ասում է, որ հազիվ է պրծել իր ընտանիքից: Երգեցինք, խոսեցինք, բայց ճանապարհը չի վերջանում: Դե, կարծես թե չի էլ սկսել:

Գնում ենք որպես զորակոչիկներ: Մայրիկները շարունակում են զանգել:

Նարեն հուսով է, որ իր բացակայությունը ընտանիքում դժվար թե նկատեն: Լուսոն տարերքի մեջ է: Երգում է` ինչ մտքին գալիս է: Ավտոբուսի մեջ Լուսինեն տիար Բլեյան է խաղում:

Սկսվեց դոփումը: Որոշեցին «Կանաչ ախպերը» դոփել: Դեռ գնում ենք: Եթե համացանց չլինի, կթողարկենք հետո:

Իսկ Լուսինեն դեռ երգում է ու հույս էլ չունենք, որ կավարտի: Դրսի եղանակը չենք զգում, իսկ ավտոբուսում շատ տաք է ու հարմար:

Ուռա՛, արդեն կապը եկավ:

Բելլա Մարտիրոսյան և ընկերներ