• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացառիկ դպրոց ուսուցիչների համար

Չնայած գարնանային մեկ շաբաթյա արձակուրդներին` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցն ինչպես միշտ մարդաշատ է: Սովոորղների համար արձակուրդ է, իսկ ոսուցիչների համար` Դասավանդողների գարնանային դպրոց` մարտի 25-29-ը: Ի դեպ` դպրոցը բաց է բոլորի առաջ. կարող են մասնակցել ոչ միայն այլ դպրոցների դասավանդողներ, այլ նաև բոլոր հետաքրքրվողները:

Դասանավդողների գարնանային դպրոցի առաջին օրը սկսվեց առավոտյան ժամը 10-ին` ընդհանուր պարապմունքով, որի տևողությունը կես ժամ էր: Պատասխանատուն Հիմնական դպրոցն էր: Ընդհանուր պարապմունքից հետո ուսուցիչները մասնակցեցին առարկայական սեմինարներին, որոնց  ընթացքում փորձն են ներկայացնում, ուսուցիչները ներկայացրեցին դասավանդման հետ կապված խնդիրներ և դրանց տվեցին լուծումներ: Գարնանային դպրոցը առանձնահատուկ էր նաև նրանով, որ ուսուցիչներն անցան նաև մարզական փորձառություն: Սեբաստացիների երգչախումն էլ պարապմունք անցկացրեց համերգային դահլիճում:

Պարապմունքներից ու սեմինարներից հետո ուսուցիչները սովորողների հետ իրականացնում են դպրոցը-պարտեզ ծրագիրը, որի արդյուքնում դպրոցի միջավայրը պետք է դառնա պարտեզ: Այս ծրագրի շրջանակներում արդեն բոլոր դպրոցների մուտքերն ազատվել են ասվալտից, ծառեր են տնկվում, կանաչապատվում են:

Կրթահամալիրում ուսուցչական դպրոցներ անց են կացվում տարեկան չորս անգամ` հանրակրթական արձակուրդների ընթացքում:   Դասավանդողների գարնանային դպրոցը նպատակ ունի դասավանդողների համար շփվելու, փորձի փոխանակում իրականացնելու համար հարթակ ստեղծել: Մեկ շաբաթ շարունակ ուսուցիչները ընդհանուր պարապմունքներ, քննարկումներ, սեմինարներ են անցկացնում, որտեղ ներկայացվում է կիրառված փորձը, իրականացված նախագծերն ու արդյունքները, վեր են հանվում խնդիրն ու փորձում են լուծումներ տալ դրանց: Դասերով ծանրաբեռնված շրջանում միշտ չի, որ հնարավորություն է լինում փորձի փոխանակում կատարել, լսել գործընկերներին ու մի փոքր էլ լիցքաթափվել` գործընեկրների հետ թենիս կամ ֆուտբոլ խաղալով:

Այս անգամ ուսուցչական դպրոցը մի քանի առումներով տարբերվում է նախորդներից: Այս ամգան մասնակցում են նաև հարնրակրթական ուսուցիչների եռամսյա վերապատրաստման ծրագրին մասնակցող դասվանդողները` հանրապետության տարբեր դպրոցներից:

Բայց պետք է նշել, որ ոչ բոլոր ուսուցիչներն են մասնակցում այս գարնանային դպրոցին` ավելի ճիշտ` ոչ բոլորն են ֆիզիկապես գալիս, քանի որ մի մեծ խումբ ուսուցիչներ առցանց են կազմակերպում իրենց ներկայաությունը դպրոցին: Բանն այնն է, որ հանրակրթական արձակուրդները կրթահամակիրում օգտագործվում են հայրենագիտական ճամփորդություններ ու ճամբարներ իրականացնելուհամար: Այս անգամ էլ ուսուցիչների հետ բազմաթիվ սվորողներ մեկնել կամ դեռ պիտի մեկնեն Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի մարզեր: 50 սովորողներ այսօր արդեն մեկնել են Թբիլիսի` պլեներ անցկացնելու և Ջուր նախագծին մասնակցելու համար:

Մի այդպիսի մեծ խումբ էլ վաղը մեկնելու է Արցախ` Գանձասարի ճամբար, որտեղ սեբաստացիների հետ մի քանի օր միասին կանցկացնեն նաև լոռեցի, վայոցձորցի ու գանձացի պատանիներ:

Լիլիթ Աղաջանյան

Լուսանկարները` Ռուբեն Եսայանի

info.mskh լրատու