• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցում հետազոտական նախագծի մշակման և իրականացման կարգ

 

Հետազոտական աշխատանքը (այսուհետ՝աշխատանք) ավագ դպրոցի (այսուհետ՝ դպրոց) սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է: Այն իրականացվում է անհատապես կամ խմբով (այսուհետ՝ կատարող): Աշխատանքի թեման սովորողն ընտրում է ուսումնական տարվա դասընթացների ծրագրերից  (կամ դպրոցի ենթակայքում դպրոցի ղեկավարի առաջարկած թեմաներից, կամ իր ընտրությամբ դասընթացի կամ ակումբի ծրագրերից)։Աշխատանքն ունի մանկավարժ խորհրդատու(այսուհետ՝ խորհրդատու): Աշխատանքն սկսելուց առաջ խորհրդատուի մասնակցությամբ մշակվում է աշխատանքի կատարման նախագիծ  (այսուհետ՝ նախագիծ): Նախագիծը հաստատում է դպրոցի ղեկավարը: Այն հրապարակվում է դպրոցի կայքի «Նախագծեր»բաժնում:

Հետազոտական աշխատանքի նախագիծը ներկայացնում է.

  • հետազոտական աշխատանքի թեմայի հիմնավորումը
  • սպասվելիք արդյունքի նկարագրությունը
  • աշխատանքի կատարման վերջնաժամկետը
  • աշխատանքի կատարման փուլերը և ժամկետները
  • միջանկյալ արդյունքների ներկայացման ձևերը
  • անհրաժեշտ միջոցները:

Նախագծում՝ կատարողի և խորհրդատուի հիմնավորմամբ, կարող է փոփոխություն կատարվել: Փոփոխությունները հաստատում է դպրոցի ղեկավարը: Աշխատանքի միջանկյալ արդյունքները հրապարակվում են, աշխատանքի ընթացքը լուսաբանվում է դպրոցի կայքում: Վերջնական արդյունքը տեղադրվում է դպրոցի կայքի նախագծեր բաժնում: