• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

Արցախի Ստեփանակերտի ուսուցիչների 29 հոգիանոց ուխտագնացների խումբը կրթական փոխանակումների ծրագրով 2013թ. մարտի 20-24-ին հյուրընկալվում է կրթահամալիրում.

  1. խմբի գիշերակացը կազմակերպել Դպրոց-պարտեզի (պատասխանատու՝ Տաթև Բլեյան) և գեղարվեստի դպրոցի (պատասխանատու՝ Լուսինե Մանուկյան) կրթական փոխանակումների կացարաններում.
  2. մարտի 22-24-ին նախաճաշը կազմակերպել Դպրոց-պարտեզում, յուրաքանչյուրին 200-300 դրամի հաշվով.
  3. ընթրիքը, յուրաքանչյուրին 300 դրամի հաշվով, ժամը 18:00 կազմակերպել.
    - մարտի 21-ին՝ Գեղարվեստի դպրոցում, (պատասխանատու՝ Լիլիթ Բաբայան),
    - մարտի 22-ին՝ Արհեստների դպրոցում (պատասխանատու՝ Էլեն Թադևոսյան),
    - մարտի 23-ին՝ Նոր դպրոցում (պատասխանատու՝ Լուսինե Փաշայան)
    ընթրիքից հետո ապահովել ծանոթացումը դպրոցին և իրիկնային Երևանին, միավորող պարերի-երգերի ուսուցումը.
  4. հայրենագիտական ճամփորդությունների պատասխանատու ճանաչել Շամիրամ Պողոսյանին, Վահե Հովհաննիսյանին և Արմինե Բաբայանին.
  5. կրթական ծրագրի կազմակերպման պատասխանատու ճանաչել Նաիրա Նիկողոսյանին.
  6. գիշերակացի կազմակերպման վերահսկումը դնել Ռուդիկ Սահակյանցի վրա.
  7. Լուսաբանումը՝ info.mskh.am (պատասխանատու՝ Նոյեմ Անդրեասյան):

 

Հիմք՝ Արցախի ԿԳ նախարարի 19.03.2013թ. թիվ 01-169 նամակը:

 

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 

AttachmentSize
PDF icon paron_bleyanin.pdf53.48 KB