• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետաքրքիր բացահայտումներ Եգիպտոսի մասին

Անտիկ Եգիպտոսը մոտ երեք հազարամյակ շարունակ ուներ աշխարհի ամենազարգացած քաղաքակրթությունը և այնպիսի հարուստ մշակույթ թողեց իրենից հետո, որ մի ամբողջ առանձին գիտություն ստեղծվեց հետագայում, որն ուսումնասիրում էր բացառապես Հին Եգիպտոսը՝ Եգիպտագիտությունը։ Եգիպտական արվեստը, ճարտարապետությունը և հուղարկավորության յուրահատուկ ձևերը հիացմունք են առաջացնում ու քիչ թե շատ հայտնի են, այնուամենայնիվ, կան բազմաթիվվ հետաքրքիր փաստեր

1. Կլեոպատրան եգիպտացի չէր: Նա սերում էր հունամակեդոնական ազնվազարմ նախնիներից, որոնք հաստատվեցին Եգիպտոսում հատկապես Ալեքսանդր Մակեդոնացու հետնորդներից մեկի ՝ Պտղոմայոս 1- ինի շնորհիվ:

2. Աշխարհի ամենաառաջին խաղաղության պայմանագրերից մեկը եգիպտացիներն են կազմելՄոտ երկու դար շարունակ Եգիպտոսը պատերազմում էր խեթական տերության հետ՝ Սիրիայի վերահսկողության համար։ Այս կոնֆլիկտի ընթացքում տեղի ունեցան հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, ինչպիսիք են Ք.ա. 1274թ տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, բայց մինչ Ռամզես 2-րդի իշխանության գալը կողմերից և ոչ մեկը չէր կարողանում վճռական առավելության հասնել հակառակորդի նկատմամբ։Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվեց, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսեցին սպառնալ այլ ազգեր և Ք.Ա. 1259 թվականին Ռամզես 2-րդը և խեթերի արքա Հաթթուսիլիս 3-րդը կնքեցին պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերից մեկը:

3. Եգիպտացիները սիրում էին սեղանի խաղեր: Երկար աշխատանքային օրվանից հետո հին եգիպտացիները սիրում էին հանգստանալ՝ խաղալով տարբեր սեղանի խաղեր։ Հայտնի են մի քանի այդպիսի խաղեր` Մեհեն, Շներ և շնագայլեր, իսկ ամենատարածվածը Սենետ խաղն էր։ Այս խաղը մոտ 6 հազար տարվա պատմություն ունի. և այն խաղում էին 30 վանդակ ունեցող տախտակի վրա։ Ամեն խաղացողը դասավորում էր խաղաքարերը և շարժում էր դրանք առաջ՝ զառ նետելուց հետո։

4. Եգիպտացի կանայք ունեյին բազմաթիվ ազատություններ ու իրավունքներ :Թեև եգիպտացի կանայք նոմինալ համարվում էին տղամարդկանց ենթականեր, նրանք օժտված էին մի շարք իրավական ու ֆինանսական ազատություններով ու իրավունքներով։ Նրանք կարող էին անշարժ գույք գնել կամ վաճառել, լինել դատավոր, կտակներ կազմել և անգամ օրինական պայմանագրրեր կնքել։ Եգպտացի կանայք, ի տարբերություն իրենց ժամանակակից այլ ազգերի կանանց, կարող էին ունենալ գրեթե բոլոր այն աշխատանքները, որոնք ունեին տղամարդիկ, ընդ որում, նրանց պարտավոր էին վարձատրել նույնքան, ինչքան տղամարդկանց։

5. Եգիպտացի աշխատավորները հայտնի էին գործադուլներ կազմակերպելովՉնայած այն հանգամանքին, որ իշխող փարավոնն ուներ կենդանի աստծո կարգավիճակ, դա չէր խանգարում եգիպտացի աշխատավորներին հաճախակի անցկացնել բողոքի ակցիաներ՝ աշխատանքային պայմանները բարելավելու պահանջներով։ Թերևս ամենահայտնի օրինակը նման ակցիայի տեղ է գտել Ք.ա. 12-րդ դարում՝ Նոր Արքայության Ռամզես 3-րդ փարավոնի իշխանության օրոք , երբ Դեյր էլ-Մեդինայում գտնվող արքայական նեկրոպոլիսի շինարարության մեջ ներգրավված աշխատողները չստացան իրենց հասանելի վարձատրությունը:

6. Եգիպտացի փարավոնները սովորաբար գեր էին :Եգիպտական նկարներում փարավոնները սովորաբար պատկերված են բարետես ու աթլետիկ արտաքինով, բայց իրականում, նրանք պետք է որ գեր եղած լինեին՝ հաշվի առնելով նրանց սննդակարգի առանձնահատկությունները, որն իր մեջ առատորեն ներառում էր այնպիսի բարձր կալորիականություն ունեցող բաներ, ինչպիսիք են գարեջուր, մեղր ու հաց։

7. Բուրգերը ստրուկները չեն կառուցելՊարզվում է, Եգիպտոսում շինարարությունը շատ տարածված ու բավականին հարգված մասնագիտություն էր։ Բուրգերի շինարարերի կյանքը բնավ էլ հեշտ չէր. հայտնաբերված կմախքների վրա պարզ երևում են կյանքի ընթացքում ստացված բազմաթիվ վնասվածքներ ու դեֆորմացումներ, բայց այնուամենայնիվ, փաստերը խոսում են այն մասին, որ այդ մարդիկ ոչ թե ստրուկներ են եղել, այլ վարձու աշխատողներ։

8. Թութմոս արքային սպանել է գետաձի: Գետաձիերի որսը վտանգավոր, բայց լայն տարածում ունեցող զբաղմունք էր եգիպտական արքունիքում, իսկ Թութանհամոնի դամբարանում բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերվել, որոնք վկայում են այն բանի մասին, որ Թութմոս-Թութանհամոն փարավոնը ևս սիրում էր այդ զբաղմունքը :Նրա մումիայի սկանավորումը ցույց է տվել, որ նրան հուղարկավորել են առանց սրտի ու հեռացված կրծքավանդակի պատով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա մահացել է մարմնի այդ շրջանում ստացված զարհուրել վնասվածքներից։

9. Եգիպտացի թե´ կանայք, թե´ տղամարդիկ շպարվում էին: Հին Եգիպտոսում մեծ քանակությամբ շպար օգտագործում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Նրանք հավատում էին, որ այդ կերպ նրանք ստանում էին Հորուս ու Ռա աստվածների պաշտպանությունը։ Շպարը պատրաստում էին տարբեր ապարների փոշիներից և հատուկ լուծույթներից, ինչից հետո այն առատորեն քսվում էր աչքերի շուրջ՝ փայտից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված հատուկ շպարման համար նախատեսված գործիքներով։  Եգիպտացի կանայք նաև կարմիր էին ներկում իրենց թշերը և հինայով գունավորում իրենց ձեռքերն ու ոտքերի եղունգները։ Նրանք հավատում էին, որ շպարը կախարդական  բուժիչ հատկություն ունի և նրանք այդքան էլ սխալ չէին. ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ  բաղադրության մեջ  կապար պարունակող շպարը, որը խիստ տարածված էր Նեղոսի ափերին, օգնում էր խուսափել աչքերի ախտահարումից։