• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեփանակերտցի հյուրերը հյուրընկալվել են կրթահամալիրի հյուրատանը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մարտի 20-24-ը Ստեփանակերտի մայրենիի և պատմության 29 ուսուցիչները ուխտագնացության են եկել Մայր Հայրենիք: Այսօր Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց դիմավորեցինք հյուրերին: Կենտրոնում փոքրիկ շրջայցից հետո ուղեկցեցինք հյուրատներ: Հյուրերի ծրագիրը բավական հագեցված է: Նախնական պայմանավորվածությամբ նրանք Մայր դպրոցում կմասնակցեն ուրբաթօրյա մեդիապարապմունքին: