• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համեստ մարդը

 

 

«Ռուսական խռովք»գրքից ընտրեցի «Ռուս-ամերիկյան նոր պատերազմի որոշ երանգներ» հոդվածը, որն արդիական է և հետաքրքիր, լի հեղինակի՝ ապագայում այս երկու պետությունների բախումների մասին ենթադրություններով։

 

Ռուսների ու ամերիկացիների շահերը չեն համընկնում, հեղինակի ասած՝ ջուրը նույն առվով չի հոսում։ Մեզ բոլորիս թվում է, որ սառը պատերազմի ժամանակ նրանց փոխադարձ ոչնչացման միջուկային ահաբեկչությունը, արյունալի մրցակցությունը, գաղափարախոսական դիմակայությունն անցել են պատմության գիրկը։ Նրանց բարեկամությունը շարունակվում է մնալ հարաբերական։ Շարունակվում է աշխարհաքաղաքական մրցակցությունը, կարող է նաև՝ հօգուտ Ռուսաստանի։

II աշխարհամարտից հետո Արևմուտքը 1956թ. ներխուժում է Հունգարիա, իսկ 1968թ.-ին՝ Չեխոսլովակիա, որից հետո ազդեցությունների գոտիների հստակ սահմանազատում էր կատարվել։ Այժմ ռուսական ազդեցության գոտին Եվրոպայում սահմանափակվել էր երկրի պետական սահմանով, և պաշտոնական Մոսկվան ԱՄՆ-ի դեմ աշխարհաքաղաքական մրցակցության մի նոր ձև է ընտրել՝ մեծ ներուժով երկրների հակաամերիկյանության վրա հիմնված դաշինքի տարբերակով։ Որպես օրինակ է բերվում ՌԴ-Իրան-Հնդկաստան-Չինաստան առանցքը Արևելքում, որը պետք է հակակշռի Արևմուտքի և ԱՄՆ-ի առաջխաղացումը Արվ. Եվրոպայում և Մերձ. Արևելքում։ Այս երկու միլիարդ բնակչություն, հարուստ ռեսուրսներ և լավ ռազմական համակարգ ունեցող տարածաշրջանը ներկայացնում է մի մեծ ուժ։ Նրանք ամերիկյան ազդեցության աճից Վաշինգտոնի անվերահսկելի գործողություններից երկյուղելու լուրջ հիմքեր ունեն։ Օրինակ՝ Իրանը, որը 1979թ.-ից ի վեր ընդգրկված է <<ահաբեկչական երկրների>> ցուցակում, Չինաստանը, որը մտահոգված է արևմտյան ազդեցությամբ, նաև՝ տարածքային ամբողջության պահպանմամբ (Տիբեթի խնդիրը)։ Իսկ Հնդկաստանում ամերիկյան սպառնալիքը բյուրեղացած է Փենջաբի, Ջամու, Քաշմիրի (Հնդկաստանի հյուսիսային մասում) տարածքային խնդիրներում, նաև՝ տարբեր էթնո-կրոնական տարաբնույթ անջատողական շարժումներին ցուցաբերվող օգնության հարցում։

ԱՄՆ-ը թույլ չի տալիս, որ Արևելքի այդ հսկա պետությունները լրջորեն համագործակցեն՝ դրդելով նրանց եսակենտրոն, սահմանափակ շահադիտության քաղաքականության։ Այսպիսով՝ բանակցությունները միս ու արյուն չեն ստանում և հաճախ տալիս են խոր ճեղքվածքներ։ Վերջերս չին-ամերիկյան բանակցությունների արդյունքում չինացիները պայմանավորվել են ձեռք բերել հակաիրանական ուղղվածություն։

Չինացիների համար շատ կարևոր է Թայվանի հարցը։ Նրանց համար Թայվանը կարևոր է ոչ միայն տարածքային ամբողջական և թայվանական հարուստ տնտեսության ներգրավման տեսանկյունից (ի դեպ՝ Թայվանի տարադրամային կուտակումը կազմում է մոտ վաթսուն միլիարդ դոլլար), այլ և ռազմավարական առումով, քանզի գոմինդանական ժառանգության վերացումից հետո Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են հայտնվել միևնույն աշխարհաքաղաքական թափքում։ Սրա համար է, որ չինացիները թերանում են բարեկամանալ Իրանի հետ, քանի որ դրանով հարված կհասցվի քառակողմ հարաբերություններին կամ էլ դրանց զարգացման ռուսական պատկերացումներին։ Մինչ դեռ ՌԴ-ը գին էր վճարում Պեկինի հավատարմության դիմաց, իսկ Ելցինի՝ Ռուսաստան այցելելուց առաջ արդեն իսկ կար Իրանի միջազգային մեկուսացմանը խթանող չին-ամերիկյան պայմանագիրը։

Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա այն գտնվում է Չինաստանի ազդեցության տակ, ունի ֆինանսական անլուծելի խնդիրներ և կախվածություն միջազգային վարկերից ու օտարերկրյա ներդրումներից։ Նրա համար միակ կայուն առանցքը Մոսկվա-Թեհրանն է։

Այնուհետև հեղինակը բերում է պարզաբանություններ, թե ինչու ամեն ինչ ընթանում է ոչ հօգուտ ԱՄՆ-ի։ Նախ՝ Չինաստանից հիասթափվելուց հետո Ռուսաստանը խաղագումարը կդնի Ճապոնիայի վրա։ Երկրում կան այդ գաղափարը պաշտպանողներ։

Պետք չէ թերագնահատել ԱՄՆ-ի կարողությունները և ազդեցությունը աշխարհի բոլոր երկրներում, բայց ամերիկացիներն էլ ընդունում են, որ Սովետական կարգերի փլուզումից հետո ԱՄՆ-ը իրականացնում է մի շատ էներգատար աշխատանք։ Երկրում շատացել են «ինքնամեկուսացման» գաղափարի կողմնակիցները։ Իսկ Ռուսաստանը ոչ փող է ծախսում, ոչ ընդլայնման գնում, այլ օգտվում է միջազգային ֆինանսա-տնտեսական հաստատությունների աջակցությունից։ Իսկ ԱՄՆ-ը փորձում է զբաղվել աշխարհի բոլոր հիմնահարցերով, որն իրեն կտանի դեպի ինքնաբռնկման։

ԱՄՆ-ի դաշնակիցներն իրենց քմահաճույքներով և կամակորություններով ավելի են ջղայնացնում Կապիտոլիումին, իսկ նրանց քաղաքական վարքագծին նախկին միանշանակությունը հաղորդելու հնարավորությունները գնալով ավելի սահմանափակ են դառնում։ Բոլոր այն երկրները, որոնք Ռուսաստանի վտանգից ձերբազատվել են, անբարյացակամ են տրամադրված «ամենապաշտպան ամերիկյան հովանոցի» նկատմամբ։

Այս ամենից հետո ԱՄՆ-ում կլինի ինքնամեկուսացման (իզոլյացիոնիզմի) քաղաքականությունը, և ամերիկյան զինվորները Եվրոպայից մինչև Հոկայդո իրենց ռազմակայանները լքելու հրաման կստանան, և Եվրասիան կհայտնվի այնպիսի մի փակուղու մեջ, որի ելքը միայն կլինի մեծ պատերազմը։

 

Ամփոփելով այս հոդվածը՝ կարող եմ ասել, որ նույն դեպքերը, որոնք ենթադրում էր հեղինակը մի քանի տարի առաջ, ինչ որ չափով կատարվել և կատարվում են։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի մեկուսացմանը, ապա այս վարկածը ինձ թվում է ոչ ռեալ, անիրականանալի։ Իհարկե, ամերիկյան զորքերը աստիճանաբար լքում են որոշ տարածքներ, բայց այդ ամենը մեծ հետևանք է ունենում այդ երկրների վրա։ Ինձ չի թվում, որ այդ ամենից հետո կլինի խաղաղություն։ Ոչ, կլինեն աշխարհը մի ուրիշ զենքով՝ գաղափարներով նվաճելու փորձերը։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ապա, ինչու չէ, աշխարհում կատարվող գաղափարական, մրցակցային վեճերը կարող են հանգեցնել մեծամասշտաբ նոր պատերազմի։