• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտթերապիան կրտսեր դպրոցում

Դասվանդողների սեմինարին Վարսենիկ Գրիգորյանը ներկայացրեց արտթերապիայի առանձնահատկությունը կրտսեր դպրոցում: Արտթերապիան անձնային աճի զարգացման համար լավ է, նմանատիպ թերապիաները թույլ կտան մասնակիցներին լիցքաթափվել:Երեխաների ստեղծագործական խմբի հետ մեկտեղ կազմակերպվելու են արտթերապևտիկ գործընթացներ նրանց ծնողների հետ: Այս թերապիայի միջոցով ծնողը կներթափանցի երեխայի ներաշխարհ, սա հնարավորություն կտա բացահայտել երեխաների վախերը, նրանց ներքին խնդիրները: Սեմինարի վերջում դասվարները առաջարկեցին նմանատիպ թերապիա անցկացնել իրենց հետ, որպեսզի երեխաների հետ  աշխատանքը լինի ճիշտ և արդյունավետ: