• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի «Մշակութաբանություն» բաժնի ուսանողների մանկավարժական փորձառությունը կրթահամալիրում կազմակերպելու մասին

Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (Համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը` թույլատրել համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի ՙՄշակութաբանություն՚ բաժնի 3-րդ կուրսի 28 ուսանողների մանկավարժական փորձառությունը կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում և Ավագ դպրոց-վարժարանում` համաձայն համալսարանի և կրթահամալիրի միջև կնքված փորձառության պայմանագրի:

Այդ նպատակով.
1. Կրթահամալիրում մանկավարժական փորձառության համակարգող ճանաչել Նաիրա Նիկողոսյանին:
2. Կրթահամալիրի կողմից փորձառության ղեկավար նշանակել.
• Գեղարվեստի ավագ դպրոցում` Լուսինե Մանուկյանին
• Ավագ դպրոց-վարժարանում` Գևորգ Հակոբյանին
3. Լուսինե Մանուկյանը և Գևորգ Հակոբյանը փորձառության ծրագրի և պայմանագրի պահանջների համաձայն նշանակում են ուսուցիչ-պատասխանատուներին, որոշում նրանց ծանրաբեռնվածությունը:
4. Ընդունել ի գիտություն, որ համալսարանի ռեկտորի 07.02.2013թ. թիվ 2-80 հրամանով փորձառության ղեկավար են նշանակվել Լուսինե Մարգարյանը և Հասմիկ Փիլիփոսյանը:
5. Գեղարվեստի ավագ դպրոցի և ավագ դպրոց-վարժարանի գրասենյակների ղեկավարները սահմանված կարգով դպրոցի Sky Drive-ում ստեղծում և վարում են ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը:
6. Փորձառության սկիզբն ըստ պայմանագրի` 2013թ. փետրվարի 12-ը, ավարտը՝ մարտի 7-ը:
7. Հանձնարարել Ն. Նիկողոսյանին փորձառության մասնակիցներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին: Ուսանողների անհատական տվյալները 2 օրվա ընթացքում տեղադրել կայքում:
8. Փորձառությունը լուսաբանել mskh.am-ում:
9. Փորձառության ամփոփումը՝ Գեղարվեստի Ավագ դպրոցի ցուցասրահում:
10. Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան