Այսօր դասվար-դաստիարակների եռամսյա վերապատրաստման առաջին օրն էր: : Վերապատրաստման սկզբն ազդարարվեց 10:00-ին: Սկսեցինք պայմանագրերի կնքմամբ, այնուհետև Նաիրա Նիկողոսյանը ներկայացրեց վերապատրաստման ծրագրի մանրամասները, առարկաները, վերապատրաստման կարգն ու դասավանդողներին:Մասնակիցները շաբաթօրյա դասընթացներից զատ մասնագիտական փորձառություն կանցնեն նաև կրթահամալիրի դպրոց-պարտեզներում:Այսօր վերապատրաստման շրջանակներում նախատեսված էին նաև մեդիատեխնոլոգիա և երաժշտություն: Մեդիատեխնոլոգիա դասընթացի շրջանակներում ներկայացվեց, թե ինչ մեդիահմտություններ ենք ձեռք բերելու վերապատրաստման ընթացքում: Ընդմիջմանը հաջորդեց երաժշտության պարապմունքը, որի ընթացքում սովորեցինք Զարկ Բոլոճիկը: Շաբաթվա մանկավարժական ընթերցումը Ա.Շահնազարյանի երաժշտության ծրագրի ընթերցումն է, իսկ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում այս շաբաթ մասնակցելու ենք երաժշտության դասերին: