• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպում

Առցանց ուսուցումը` որպես ուսումնական պարապմունքի կամ տնային աշխատանքի կազմակերպման ձև, կիրառում են.

  • դասավանդողը` իր վարած դասընթացի ծրագրով որոշված բովանդակությամբ.
  • ուսումնական նախագծերի ղեկավարը (համակարգողը).
  • ակումբի ղեկավարը.
  • դպրոցի ղեկավարը, կրթական ծրագրի մշակման համակարգողը` կրթական ծրագրի մշակման քննարկումներ։

Առցանց պարապմունքի թեման հրապարակվում է վարողի կողմից։ Այդտեղ նշվում է նաև պարապմունքի հասցեն (կայքի էջ, բլոգ, Microsoft-ի համապատասխան տարածք, Scipe)։  Առցանց պարապմունքի հղումն ուղարկվում է այն սովորողներին, ում համար պարապմունքին մասնակցելը պարտադիր է, և կրթահամալիրի մյուս դպրոցներում սովորող հասակակիցներին, նրանց, ում կարող է հետաքրքրել։ 

Առցանց պարապմունքը գրանցվում է դպրոցի էլեկտրոնային մատյանի` առցանց պարապմունքների էջում։ Առցանց պարապմունք վարողը պարապմունքի մասին հաշվետվություն է ներկայացնում նույն էջում` մասնակիցների թիվը, բացակաների ցուցակը, արդյունքների մասին նշումներ։ Առցանց պարապմունքին սովորողի մասնակցությունը (արդյունքը) գնահատվում է դասընթացի, նախագծի, ակումբի գնահատման էլեկտրոնային մատյանում։  

Առցանց պարապմունքները հավաքվում են դպրոցի կայքի համապատասխան բաժնում (հիմնական դպրոցի դեպքում`նաև  դասարանի էջում), ակումբի էջում, նախագծի էջում։

 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.