• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադայի կազմակերպման

 

Մեդիաօլիմպիադան կազմակերպվում է փուլերով՝ որպես ուսումնական հետազոտական, ստեղծագործական նախագծերի մրցույթ։ Նախագծերի բովանդակությունը որոշվում է ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի. 

Նախագծերի մշակման և իրականացման աշխատանքն ըստ փուլերի համակարգում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներից նշանակված պատասխանատու-կարգադրիչները։ Առաջադրանքները և նախագծերին ներկայացվող պահանջները հրապարակվում են մեդիաօլիմպիադայի կայքում, արդյունքները, ըստ փուլերի, ամփոփվում են դրանց հաջորդող ուրբաթ օրերին՝ ընդհանուր մեդիապարապմունքի ժամանակ։

Օլիմպիադային իրենց ազատ ընտրությամբ մասնակցում են հանրապետության հանրակրթական հաստատությունների, արտերկրի 1-12-րդ դասարանի սովորողները: Օլիմպիադայի մասնակիցը առաջադրանքը վերցնում է կայքից, մեդիանախագիծը (պատասխանը) սահմանված ժամկետում ուղարկում է [email protected] հասցեով։ Առաջադրանքների պատասխանները պետք է պարունակեն նաև հետևյալ տեղեկությունները` սովորողի անուն, ազգանուն, դասարան, դպրոց, համայնք (գյուղ, քաղաք), մարզ, պետություն, էլեկտրոնային հասցե: Կրթահամալիրի սովորողներն իրենց նախագծերը ներկայացնում են իրենց բլոգներում, ենթակայքերում և հղումներն ուղարկում են օ[email protected] հասցեին: Մեդիաօլիմպիադայի կայքում բոլոր նախագծերը հրապարակվում են նախագծերի համակարգողների կողմից։ 1-4-րդ դասարանցիների աշխատանքները հրապարակվում են «Օլիմպիկ» և «Բնագետիկ» պարբերականներում: 

Մեդիաօլիմպիադայի համակարգողները վարում են մեդիաօլիմպիադայի կայքի իրենց բաժինները, պատասխանատու են կայքում առաջադրանքների և պատասխանների ժամանակին տեղադրման համար։ Կայքի աշխատանքը համակարգում և [email protected] հասցեն վարում է մեդիաօլիմպիադայի պատասխանատուն։ 

Մեդիաօլիմպիադայի հաղթողների մրցանակը օլիմպիական 3-օրյա ճամբարի ուղեգիր է, խրախուսական խմբային (դասարանական) մրցանակը` հայրենագիտական ճամփորդություն, անհատական մրցանակը՝ mskh.am բոնուս: