• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բանավիճելուց առաջ սահմանենք հասկացությունները

 

Խոսքս ուղղում եմ հասակակիցներիս, շատ հաճախ հենց նրանք են թերիմացությամբ քննադատում այն Գաղափարները, որոնք ինձ համար կարևոր են:
Նրանց օգնելու նպատակով եմ տեղադրում հետևյալ նյութը:

 

ՀԱՎԱՏ – Հաստատուն հոգևոր ընկալում:
Լեզվաբանորեն կազմված է` Հ – հունչարմատով, ԱՎ /հոգի/ և ԱՏ /տեղ, տեղադրում/ բառարմատներով` Հ – ԱՎ – ԱՏ:

ՀԱՎԱՏՔ – Հոգևոր Բացարձակ Խորհուրդ:
Լեզվաբանորեն կազմված է` ՀԱՎԱՏ խորհրդով և Ք հոգնակիակերտ ածանցով:
Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ – ը բազմախորհուրդ հոգևոր ընկալումների համակարգ է:
ՀԱՎԱՏՔ – ը խիստ տարբեր է ԿՐՈՆ – ից: ՀԱՎԱՏՔ – ը ներքին զգացողությամբ բնական օրինաչափությունների համակարգի վերապրված խորհուրդ է: Իսկ ԿՐՈՆ – ը` արտաքին ներգործության կրումն է մարդու մեջ:
Ըստ այդմ, ՀԱՎԱՏՔ – ը անպայման Ազգային /Ցեղային/ է, իսկ ԿՐՈՆ – ը անպայման անհատական է: Ազգային Հավատքը Ազգի հոգևոր էության արտահայտությունն է և անպայման Ցեղային Հավատքի մասնավոր դրսևորումն է:
Ներկայումս Արիական Ազգերի մեջ կան և՛ Հավատքներ, և՛ Կրոններ: Ազգային ՀԱՎԱՏՔ են` Բրահմայական Հավատքը Հնդկաստանում, Սինտոյական Հավատքը Ճապոնիայում, Արորդյաց Հավատքը Հայաստանում:
ԿՐՈՆ են Բուդդայականությունը, Զրադաշտականությունը, Մահմեդականությունը, Կրիշնայականությունը, Քրիստոնեությունը:

ՀԵԹԱՆՈՍ – Հունարեն ԷԹՆՈՍ խորհուրդն է, որ նշանակում է ԱԶԳ, ՑԵՂ: ՀԵԹԱՆՈՍ – ն օգտագործվում է ՑԵՂԱՅԻՆ /ԱԶԳԱՅԻՆ/ ՀԱՎԱՏՔ իմաստով:
Ռուսերեն ՀԵԹԱՆՈՍ – ը կոչվում է ՅԱԶԻՉՆԻԿ, որը նույնպես նշանակում է ԱԶԳ: Հայերեն այն կոչվում է ՑԵՂԱԿՐՈՆ կամ ՑԵՂԱՀԱՎԱՏՔ: ՑԵՂԱԿՐՈՆ նշանակում է Ցեղը իր մեջ կրել` իր մեջ ունենալ իր ծագումի զգացողությունը, իր արյունի, իր հոգևոր և այլ որակների զգացողությունը:
Ըստ այդմ, փաստորեն, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ – ը, որպես ՑԵՂԱԿՐՈՆ, Ազգի /Ցեղի/ հոգևոր էությունն է: Որպես այդպիսին, ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ – ը հատուկ է բոլոր Ցեղերին: Բայց ամեն մի Ազգ /Ցեղ/ ունի իր առանձնահատուկ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ – ը, որի հիմքում ընկած է Ազգի /Ցեղի/ ծագումնաբանական որոշակի ըմբռնումը, նրա որակական հատկությունների զգացողությունը: ԵՎ ամեն Ցեղի ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ – ը իր անունն ունի: Արիների ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ – ը կոչվում է ԱՐՈՐԴԻ կամ ԱՐԵՎՈՐԴԻ, որ նշանակում է Արարչի որդի` Արարչածին:
ԵՎ ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ -ը որպես որոշակի Ցեղի հոգևոր էություն, անպայման իր որոշակի Ցեղային պատկանելությունն ունի: Մարդ չի կարող լինել ընդհանրապես ՀԵԹԱՆՈՍ կամ ՑԵՂԱԿՐՈՆ. նա լինում է Մոնղոլական Հեթանոս, Սեմական Հեթանոս, Նեգրական Հեթանոս… կամ Արիական Հեթանոս, որ իր անունն ունի` ԱՐՈՐԴԻ:

ՑԵՂԱԿՐՈՆ – Ցեղը իր մեջ կրել:
Լեզվաբանորեն կազմված է ՑԵՂ և ԿՐՈՆ /կրել/ բառերով:
ՑԵՂԱԿՐՈՆ խորհուրդը բացահայտել է Գարեգին Նժդեհը: Այն համապատասխանում է հունական Հեթանոսին:
ՑԵՂԱԿՐՈՆ – ը ընդհանրական խորհուրդ է: ԵՎ վերացական ՑԵՂԱԿՐՈՆ գոյություն չունի: Ամեն մի Ցեղ ունի իր առանձնահատուկ ՑԵՂԱԿՐՈՆ – ը, որի հիմքում ընկած է Ցեղի ծագումնային, հոգեբանական, բարոյական, կենսաձևի… զգացողությունը որպես Հավատք: ԵՎ ամեն Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ իր անունն ունի: Արի Ցեղի ՑԵՂԱԿՐՈՆ – ը կոչվում է Արորդի կամ Արևորդի, որ նշանակում է Արայի որդի` Արարչածին:
Ըստ այդմ, Հայը որպես Ցեղակրոն անպայման Արորդի է և իր մեջ կրում է Արի Ցեղի որակական զգացողությունների համակարգը որպես Հավատք: