• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերջացա՞վ: Ո՛չ, սկսվում է…

Փետրվարի 8-ին Մարմարյա սրահում ամփոփվեց Հանրակրթական դիջիթեք 2013 –ը: Տեր Եսայի քահանա Արթենյանը օրհնեց բոլոր ներկաներին:

Բոլորը հուզված էին, քանի որ միայն ժյուրին գիտեր, թե ովքեր են արժանացել մրցանակներին: Տոնական մեդիաուրբաթը վերածվել էր իսկական տոնի:

Իրենց անակնկալ համարներով հանդես եկան ոչ միայն մեր կրթահամալիրի սաները, այլ նաև շուշեցիները: Շուշիից եկած երկու աղջիկներ գեղեցիկ պար ներկայացրին:

Մրցանակներն էլ միայն սեբաստացիների համար չէին:  Դատարկաձեռն չվերադարձան Վաղարշապատից, Ասկերանից, Շուշիից ու Ստեփանակերտից եկած հյուրերը: Ասկերանի սովորողներից մեկի՝ Սոս Սարգսյանի ներկայացրած նյութը իր անվանակարգում լավագույնը ճանաչվեց:

Արցախցիների համար նվերներ էին պատրաստել  Դիջիթեքի գործընկեր կազմակերպությունները՝ Յունիքոմփ-ը, PC electronics-ը անակնկալ մատուցեցին նրանց: 

Բոլորի համար անսպասելի ՀՀ Մշակույթի նախարարությունն էլ հասցրեց իր նվերներով ոգևորել դիջիթեքի մասնակիցներին:

Պաշտպանության նախարարի հատուկ հրամանով կրթահամալիրը պարգևատրվեց պատվոգրով, իսկ մեր տեխնոպարկը հարստացավ մի համակարգչով:

Ինտերնյուս ՀԿ, «Նաիրի» կոսնսորցիումը, «Forex4you», «Ինսթգեյթ»-ն էլ իրենց խոստացած արժեքավոր նվերները հանձնեցին լավագույններին: Սպորտի և երիտասարդության նախարարությունը կրթահամալիրի մազադպրոցին հանձնեց մարզագույք:

Կրթահամալիրի կողմից հատուկ մրցանակներ ստացածների մեջ էր նաև info.mskh ակումբը՝ դիջիթեքը լուսաբանելու համար: Շնորհակալություն:

Իսկ վերջում տիար Բլեյանը հայտարարեց, որ Դիջիթեք 2013-ն ավարտվեց… ու մեկնարկեց Դիջիթեք 2014, որի տնօրենն է Լուսինե Բուշը:

Լիա Մովսիսյան