• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիթեքյան վերջին բաց դասերը

Երեկ ավարտվեց Հանրակրթական դիջիթեք  2013-ը:  Դիջիտեքի հինգերորդ օրը՝ մինչև փակման արարողությունը, շատ աշխատանքային էր: Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ շուշեցիների և կրթահամալիրի 9-2 դասարանի սովորողների համատեղ ուսումնական մեդիապարապմունքը մաթեմատիկա, մայրենի լեզու և արվեստ առարկաներից:  Մաթեմատիկայի բաց դասը վարեց Հերմինե Անտոնյանը: Դրա ընթացքում սովորողները Smart վահանակների միջոցով աշխատում էին ու խնդիրներ լուծում:

Արվեստի ուսումնական մեդիապարապմունքը վարում էր Արմինե Բաբայանը, ով արցախցիներին ու կրթահամալիրցիներին հանձնարարեց պատրաստել նյութ Արցախի մասին: Տնային աշխատանքը նրանք պետք է ընկեր Արմինեին ուղարկեն էլեկտրոնային փոստով:

Իսկ ահա մայրենի լեզվի բաց դասը ղեկավարում էր Նունե Մովսիսյանը: Պարապմունքի ընթացքում աշակերտներն աշխատում էին խմբերով: Նրանց հանձնարարված էր կիսվել դիջիտեքյան տպավորություններով, խոսել հետագա համագործակցության պատկերացումների մասին, ինչպես նաև պատրաստել դիջիտեքյան նյութ:

 

Հ.Գ.

Երեկ բաց դասեր էր անցկացվում նաև տեխնոլոգիայի լաբորատորիայում, որն անց էր կացնում Կարինե Մացակյանը: Այստեղ էլ էին սեբաստացիներին միացել արցախցիները: Նրանք միասին սվորում էին, թե ինչպես է ստեղծվել մուտլիպլիկացիան:

Իսկ ավագ դպրոցի ակումբում իրար փոխարինելով բաց դասեր էին անում Հիմնական դպրոցի սովորողները: Սկզբում՝2-3 դասարանցիները, հետո՝7-9: 

Լիլիթ Աղաջանյան

Լուսանկարները՝ Լիա Մովսիսյանի