• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փետրվարի 9-ին ծնվել է Վահան Տերյանը

Օրենբուրգի Գորկու անվան  24 միջնակարգ դպրոցում այժմ էլ գործում են «Վահան Տերյանի անվան փառքի սրահ թանգարանը» եւ «Տերյանի պատանի բարեկամների ակումբը», որոնք ամեն տարի հունվարի 6-ից մինչեւ փետերվարի 9-ը (մահվան օրից մինչեւ ծննդյան օրը) տերյանական միջոցառումների միամսյակ են հայտարարում մարզի շրջանակներում

Տերյանի գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար է լինում պարզել

Վահան Տերյանի մասին պատմող «Վերջին ուղևորություն» վավերագրական ֆիլմը 2012թ.-ին «Նորարություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Պրահայում:

Տերյանը մեղադրվում էր ազգայնականության մեջ, որովհետև Ժող.կոմիսարիատի` իրեն տրամադրած ամբողջ գումարը  ծախսել էր բացառապես հայ գաղթականների օգնելու համար: Նա հասցրել էր արժանանալ Ստալինի և Տրոցկու թշնամանքին` Հայկական հարցը սկզբունքայնորեն պաշտպանելու համար: Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, թույլ չի տվել, որ չեկիստները բռնագրավեն Մոսկվայի հայկական եկեղեցու գանձերը: Նա կողպել և կապարակնքել է եկեղեցու դռները` փրկելով այնտեղ գտնվող գանձերը, որոնք հետագայում վերադարձվեցին Էջմիածին:

Վահան Տերյանի անծանոթ նամակներից 

1.«Ռուսների նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ..» 

2. «Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում

Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»: