• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամփոփվեցին հանրակրթական դիջիթեք միջազգային ստուգատեսի արդյունքները

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում կայացավ 5-րդ  հանրակրթական դիջիթեք միջազգային ստուգատեսի պաշտոնական փակումն ու մրցանակների հանձնման արարողությունը: Մրցույթին ներկայացված էին 13 անվանակարգեր՝ Ուսումնական նյութ, Ինտերակտիվ դաս, Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում, Մեթոդական հոդված, թարգմանություն, էլեկտրոնային գիրք, մեդիագրադարան, Առցանց TV, Ուսումնական բլոգ, կայք, Տեխնիկական ստեղծագործության բնագավառում պատրաստի արդյունք, Մեդիակրթության նորարարական նախագիծ, Գործուն աջակցություն EduDigitec 2013-ին, Մեդիամարդ, մեդիաընտանիք: Նշված անվանակարգերում ներկայացվել էին 1000-ից ավելի անհատական, խմբակային, դասարանական, դպրոցական, ընտանեկան հայտեր, որոնցից մոտ 800-ն են հանձնաժողովի կողից ընտրվել մրցույթին մասնակցելու համար: <<Այս տարի ամենամյա հանրակրթական դիջիթեք միջազգային ստուգատեսին մասնակցության հայտեր էին ներկայացրել Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, Արցախի դպրոցներից, ինչպես նաև կային հայտեր ներկայացված Վրաստանից: 



- Պետք է նշեմ, որ մարզերի երեխաներն ավելի պատրաստված էին, քան մայրաքաղաքի դպորցի սաները: Միջոցառման նպատակն այն է , որ օրեցօր հասանելի դարձող թվային միջոցները կարողանանք օգտագործել ուսուցման համար, այսօր աշխարհում ստեղծվել է նոր մեդիա ուսումնական միջավայր և հանրակրթական դպորցը պարտավոր է օր առաջ մուտք գործել այդ մեդիա աշխարհը>>,-նշեց  <<Մխիթար Սեբասատացի>> կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և հավելեց, որ այսօրվանից տրվում է Հանրակրթական դիջիթեք 2014-ի մեկնարկը:



Էլեկտրոնային գիրք անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացած Էրիկ Սահակյանն ասաց, որ ինքն ամեն տարի մասնակցել է հանրակրթական դիջիթեքին, ստացել է խրախուսական մրցանակներ և այս տարի առաջին անգամ էր, որ արժանացավ գլխավոր մրցանակաի: <<Այս անվանակարգում ներկայացված էին 30 և ավելի հայտեր, ճիշտն ասած, ես սպասում էի, որ այս տարի երկու տարբեր անվանակարգերում ներկայացված աշխատանքներիցս մեկը հաղթելու է: Շատ ուրախ եմ, որ անգլերենից հայերեն թարգմանած <<Թռչունների արտասովոր վարքը>> ստեղծագործությունն արժանացավ գլխավոր մրցանակի>>,-նշեց 12-ամյա Էրիկ Սահակյանը: 



Ամենամյա հանրակրթական դիջիթեք միջազգային ստուգատեսի մրցանակները հանձնեցին ստուգատեսի գործընկեր կազմակերպությունները՝ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդարանը, <<Յունիքոմփ>>-ը, <<Մայքրոսոֆթ Հայաստան>>-ը, <<Նաիրի կոնսորցիում>>-ը, <<Տաթև>> գիտակրթկան համալիրը, <<Սեբաստացիներ>> կրթական հիմնադրամը, Ինստիգեյթ ՓԲԸ, ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և այլն:

5-րդ հանրակրթական դիջիթեք միջազգային ստուգատեսը մեկնարկել էր փետրվարի 4-ին:

Աղբյուրը` այստեղ