• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լուսինե Սահակյանը` անգլերենի համայնքային օլիմպիադայի հաղթող

Փետրվարի 6-ին մեր կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորողների 19 հոգուց բաղկացած մի մեծ խումբ մասնակցեց անգլերենի համայնքային օլիմպիադային: Մեր 10-րդ դասարանցի Լուսինե Սահակյանը 16,1 արդյունքով գրավեց առաջին տեղը: Շնորհավորում ենք Լուսինեին և ցանկանում նրան նորանոր հաղթանակներ: 11-րդ դասարանցի Էմմա Կիրակոսյանը 13,8 արդյունքով գրավեց երկրորդ տեղը տասնմեկերորդցիների մեջ: Բավականին լավ արդյունք են ցույց տվել նաև Հովհաննես Ալեքյանը և Սևակ Սերգեյանը, 13,2 և 12,3 արդյունքներով գրավելով համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը: Ընդհանուր առմամբ մեր ավագ դպրոցի 19 մասնակիցների ցուցաբերած միջին արդյունքը 9,1-է, որն օլիմպիադայի բավականին բարձր ցուցանիշ է մի դպրոցից այդքան մեծ թվով մասնակիցների համար: