• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վեբինարը կայացավ

 

Այսօր կայացավ ռուսական թրենինգային կենտրոնի կազմակերպած վեբինարը, որին մասնակցեցինք նաև մենք` Ժաննա Հակոբյանը և Լուսինե Բուշը: Վեբինարին մասնակցում էին ԱՊՀ երկրների կրթական հաստատությունների ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնում էին “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը, Անանիա Շիրակացի ճեմարանը, Եվրասիական համալսարանը: Թեման միջազգային բակալավրիատի մոդելն էր և կրթական նվաճումների գնահատումը դպրոցի մակարդակով: Թեման արդիական և հետաքրքիր էր, հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանում էին վեբինարավարները: Մեր հարցերն էլ անպատասխան չմնացին: Այդ հարցերի պատասխանները կարող եք լսել կցված աուդիոֆայլում: Գնահատման այս ձևաչափի մանրամասները կներկայացնենք ձեզ նյութը թարգմանելուց հետո: 

AttachmentSize
Audio icon my_movie.mp32.21 MB