• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանաչիր աշխարհն անգլերենով

Այսօր առավոտյան տիար Բլեյանի և Լուսինե Ալեքսանյանի հետ մասնակցեցինք «Ճանաչիր աշխարհն անգլերենով» Բրիտանական խորհրդի կազմակերպած գիտաժողովին: Մասնակիցներին ողջունեց Հայաստանում Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Ջոնաթան Էյվիսը: Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների քաղաքականություն: Խորհուրդը հավատում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է աշխարհի ցանկացած անկյունում: Գիտաժողովին զեկուցողները հիմնականում ներկայացնում էին գնահատման համակարգեր (CEFR, IELTS, Aptis), առցանց ուսուցման գործիքներ: Ներկայացվեց հայաստանյան, վրացական, ուզբեկական փորձը գնահատման  և  ուսուցման թվային գործիքների մշակման գործում:  Ելույթները շատ հետաքրքիր էին, մինչև վերջ մասնակցեցինք: Ստացված նյութերի մեջ կային լեզուներ ուսուցման, գնահատման գործիքների կայքերի հասցեներ, ես ամբողջը կփոխանցեմ գրադարան: Օգտակար էր: