• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դդում + առողջ ապրելակերպ = հետաքրքիր սեմինար

Երեկ` հունվարի 31-ին`ժամը 17:00-ին, կրթահամալիրի Կենտրոնում տեղի ունեցավ սեմինար՝ առողջ սննդակարգի վերաբերյալ: Նախապես հայտարարվել էր, որ սեմինարը պետք է լիներ դդումի մասին ու ներառվեր Ղափամա ծեսի  նախագծի մեջ, բայց սեմինարի ընթացքում թեման շատ ավելի ընդլայնվեց ու առողջ ապրելակերպի մասին դարձավ:

Սեմինարը վարում էր՝ Ռուզաննա Մանուկյանը, ով ներկայումս աշխատում է Word vision կազմակեպությունում: Նա մասնագիտությամբ բժշկուհի է: Սեմինարին խոսվեց երեխաների սննդակարգի մասին: Քննարկեցին մարդու օրգանիզմին  անհրաժեշտ նյութերի մասին:

Սեմինարն անցավ շատ հետաքրքիր և բուռն: Մասնակիցները առաջարկեցին շարունակել սեմինարն ու էլի հանդիպել: 

Մասնակիցներին բուկլետներ տվեցին առողջ ապրելակերպի ու սննդակարգի մասին: 

Լիա Մովսիսյան