• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախագիծը միջոցառում չէ

Տեղի ունեցավ Միջնակարգ և մասնագիտական կրթության դասավանդողների հերթական սեմինարը: Այս անգամ սեմինարի բանախոսները երեքն էին: Քննարկվում էին «Ձմեռ» մեդիաօլիմպիադայի նախագծերը: Վահրամ Թոքմաջյանը ներկայացրեց «Բանակի օր» ծրագրին նվիրված նախագծերը: Հասմիկ Ղազարյանը` «Մայրենիի օր», Մարգարիտ Սարգսյանը` «Տերյանական օրեր»: Սեմինարն անցավ հարց-պատասխան և քննարկում ձևաչափերում ու բավականին արդյունավետ էր: