• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բովանդակությունը նախ և առաջ

Կդառնա՞ն ուսուցչի աշնանային, ձմեռային, գարնանային, ամառային 3-5 օրյա տևողության հավաքները անընդհատ սովորողի և սովորեցնողի գործուն և գրավիչ`  դպրոցներ. մեզնից՝ ինձանից ու ձեզանից է կախված: Եթե այդպես է, դարձնենք այսօր մեկնարկող ձմեռային դպրոցը այդպիսին`  հաղթահարելով բովանդակազուրկի–ձևականի իներցիան մեզանում:

Հեղինակային կրթական ծրագիր մշակող և իրականացնող ուսուցչի Ձմեռային դպրոց:
Իրար ենք փոխանցում արժեքավոր` անհատական փորձ, իրար սովորեցնում ենք, իրար հետ քքննարկում ենք ուսումնական խնդիրներ`  առցանց ու առկա: Առաջարկելով լուծումներ ու ձևակերպելով նոր խնդիրներ: Ուսուցչի դպրոցի այս անգամվա կազմակերպումը լավ հնարավորություն է մեր Նոր դպրոցին, Դպրոց-պարտեզին, Գեղարվեստի դպրոցին ու Հիմնական դպրոցին՝ իրենց կազմակերպչի ընդունակություններն ու հմտությունները, նոր կրթական միջավայրը ցուցադրելու:
Առցանց քննարկման թեման այսօր «Կրթահամալիրի գրադարանը որպես սովորողների և ուսուցիչների ընթերցանության ինքնակրթության մասնագիտական զարգացման կազմակերպման ծառայություն»:
Հայաստանի ամենահանրակրթական գրադարանի նոր կազմակերպման արդիականացման առաջնահերթությամբ Մարի Գաբանյանն իր ողջ տաղանդով պիտի հաստատվի կոնկրետ սովորողի և սովորեցնողի առօրյայում`  սպանելով անհասցե հաստատությունը:

Հիշեցնեմ, որ կրթահամալիրի հոմանիշը գրադարանն է, կաբինետի հոմանիշը ընթերցարանն է:

Ուսումնասիրության մեթոդը, որի յուրացումը մեր նոր խնդիրն է, ինքնին նոր սպասարկուի կարիք ունի: Չկա ուսումնասիրում՝ առանց առկա բազմազան տպագիր ու մեդիագիր տեքստերի:

Ուսումնասիրության արդյունքում են ստեղծվել նոր տեքստեր և ուսումնական նյութեր: Ուսումնասիրողները մշտական փոխանցման ռեժիմով են գործում: Շեշտված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կարող է ու պիտի դառնա մեր կողմից արտահանվող հանրակրթական ծառայությունը:
Մենք ընկերներ ենք մեծով, փոքրով, սովորողով, ուսուցչով, մեր պատվիրատու ծնողով , մեր բարեկամով: Ուրեմն ի՞նչ:
Մենք հետաքրքրված ենք իրարով, որպես մարդիկ: Մենք շարունակ իրար ճանաչում ենք, իրար օգնում ենք ու այս ողջ ընթացքում իրար հարգում:
 Կոչերն այդպիսին էլ կմնան, որ տանում են մեզ ընտրական քարոզի: Այլընտրանքը ուսուցման գործի ընկերային կյանքի կազմակերպումն է:
Ես իհարկե առաջինը այդ պիտի անեմ. ու խոստովանում եմ՝ դժվար չէ դա անելը այսօրվա վստահությամբ, կրթահամալիրի այսօրվա շրջապատով ու լուծելի խնդիրների բնույթից ելնելով:
Հետևեք ինձ ընկերներ: