• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր» նախագիծ

Նախագիծը մշակված է ՀՀ Բնապահպանության նախարարության հետ։ 

Էկոլոգիական հանրակրթության ծրագիր 

«Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր» նախագիծն իրականացվում է կրտսեր դպրոցում՝ «Ես և շրջակա աշխարհը», հիմնական դպրոցում՝ «Բնագիտություն», «Աշխարհագրություն», ավագ դպրոցում՝ «Էկոլոգիա», «Կենսաբանություն» դասընթացներիշրջանակներում, ինչպես նաև ներառվում են «Էկո-հայրենագիտական», «Բուսաբանի», «Կենդանաբանի» ակումբների, էկոտուրի, կրթահամալիրի ուսումնական օրացույցով անցկացվող հայրենագիտական-էկոլոգիական ստուգատեսներիծրագրերում: Նախագծի նպատակը`հայրենի բնաշխարհի (տեղանքին, բույսերի և կենդանիների տեսակների) ճանաչում, դրա նկատմամբ սիրո և հոգատարության ձևավորում և զարգացում,սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքի միջոցով բնապահպանական և արգելոցների և ազգային պարկերի խնդիրների, զարգացման ծրագրերի, հաջողությունների հանրայնացում:

«Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր» նախագծի մեկնարկը արդեն տրված է,և սովորողների փոքր խմբեր արդեն եղել են «Ջրվեժ» անտառպարկում, «Որդան կարմիր» արգելոցում, Իջևանի և Ստեփանավանի դենդրոպարկերում:

Յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ սովորողները տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմին համապատասխան, կկազմակերպեն ուսումնական պլեներներ, կկատարեն ճանաչողական, բնապահպանական, տարածքի մաքրման ուսումնական աշխատանքներ, ստեղծագործական աշխատանք: Արգելոցում, նրա աշխատակիցների հետ (նրանց ղեկավարությամբ կամ խնդրանքով) իրականացվող աշխատանք.

  • կոմպոստի պատրաստում
  • ջերմոցային աշխատանք
  • տարբեր բույսերի և  կենդանիների կլիմայավարժեցման գործընթացի ուսումնասիրություն:

Նախագծի իրականացման արդյունքում ձեռքբերվող ուսումնական հմտություններ.

  • պարտիզպանի
  • էկո-արշավականի
  •  ուսումնասիրողի-հետազոտողի

Այցը կլուսաբանվի mskh.am-ում և այլ ԶԼՄ-ներում, այցի արդյունքում կստեղծվեն ուսումնական փաթեթներ, որոնք կներառեն արգելոցի տարածքի բնութագիրը, նկարները, էկոլոգիական հիմնախնդիրները, սովորողների կողմից կատարված աշխատանքները:

Ժամանակացույց

Հայրենագիտական-էկոլոգիական ճամփորդություններ, որ կիրականացվեն ուրբաթ, շաբաթ, կիրակի, տոնական և ուսումնական արձակուրդային օրերին:

 

Բերդի «Սորաններ» դենդրոպարկ

հունիս-օգոստոս

9-12-րդ դասարանցիներ

պահպանվող ծառատեսակների ուսումնասիրություն

Իջևանի «Իջևան» դենդրոպարկ

շուրջտարի

7-12-րդ դասարանցիներ

անտառի ուսումնասիրություն

«Դիլիջան» ազգային պարկ

մայիս

7-12-րդ դասարանցիներ

«Պարզ» լճի ուսումնասիրություն

հոկտեմբեր

աշնանային անտառի ուսումնասիրություն

Թեղուտ

մարտ 18-24

10-12-րդ դասարանցիներ

անտառահատման, հանքի շահագործման հետևանքների ուսումնասիրություն

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ

հոկտեմբեր

7-12-րդ դասարաններ

կոմպոստի, ջերմոցի աշխատանք

հունիս

5-9-րդ դասարանցիներ

ամառային ճամբար

«Թռչկան ջրվեժ» բնության հուշարձան

հունիս-հոկտեմբեր

7-12-րդ դասարանցիներ

Ջրվեժի ուսումնասիրություն

Վանաձորի «Սարուխանյան Ժ. անվան»  դենդրոպարկ

մայիս

7-12-րդ դասարանցիներ

աջակցություն վերականգնման գարնանային աշխատանքին

«Սևան» ազգային պարկ

հունվար-փետրվար

5-12-րդ դասարանցիներ

ձմեռող թռչունների ուսումնասիրություն

շուրջտարի

ափամերձ տարածքի մաքրություն

Խոսրովի արգելոց

հունիս

Վեդիի տարածք

5-9-րդ դասարանցիներ

դիտում, ստեղծագործական աշխատանք

հունիս-հուլիս

Գառնու տարածք

7-11-րդ դասարան

կենսաբազմազանության ուսումնասիրություն

սեպտեմբեր-հոկտեմբեր

Աստղիկի ջրվեժ, Հավուց թառ

9-12-րդ դասարանցիներ

արշավախմբային գործունեություն

«Էրեբունի» պետական արգելոց

հուլիս-օգոստոս

8-11-րդ դասարանցիներ

վայրի ցորենի ուսումնասիրություն

«Որդան կարմիր» պետական արգելավայր

հոկտեմբեր

5-9-րդ դասարանցիներ

որդան կարմիր էնդեմ միջատի և նրա բնակմիջավայրի ուսումնասիրություն

«Սև լիճ» պետական արգելավայր

օգոստոս

9-12-րդ դասարանցիներ

լճի, լանդշաֆտների  ուսումնասիրություն, լեռնագնացություն

«Շիկահող» պետական արգելոց

հունիս-սեպտեմբեր

9-12-րդ դասարանցիներ

պահպանվող անտառային էկոհամակարգի ուսումնասիրություն

«Ջրվեժ» անտառպարկ

շուրջտարի

1-4-րդ դասարանցիներ

Ուսումնասիրություն, միջավայրի խնամք

Հրազդանի կիրճ

շուրջտարի

1-9-րդ դասարանցիներ

Ուսումնասիրություն, միջավայրի խնամք

«Արփի լիճ» ազգային պարկ

հուլիս-օգոստոս

9-11-րդ դասարանցիներ

Բարձր լեռնային/տափաստանային գոտու կենսաբազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրություն

Եղեգիսի կիրճ

հոկտեմբեր

7-12-րդ դասարանցիներ

 

կենսաբազմազանության ուսումնասիրություն

հունիս

էկոճամբար

Պլեներ – գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների ստեղծագործական աշխատանք

  • հոկտեմբերի 22-28` Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ
  • դեկտեմբերի 29-հունվարի 13` Սևան ազգային պարկ
  • մարտի 18-24` Խոսրովի անտառ
  • հունիսի 3-9` Շիկահողի պետական արգելոց

«Խոսրովի անտառ», «Շիկահող», «Էրեբունի» պետական արգելոցների տարածքներ մուտք գործելուց առաջ անհրաժեշտ է դիմել ՀՀ բնապահպանության նախարարին։  

Հասմիկ Նալբանդյան

Մարթա Ասատրյան