• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երանի վերադառնային այդ օրերը

 

Ողջույն բոլորին՝ և կրթահամալիրցիներին, և այլոց: Երկար ժամանակ կայքում չեմ երևացել: Ուզում եմ այսօր Ձեզ հետ կիսել իմ իզմիրյան հուշերը: Երևի հիշում եք, որ ամռանը, ընկեր Արտակի ու ընկեր Հասմիկի առաջնորդությամբ, մի խումբ սովորողներով գնացել էինք Թուրքիա: Սկզբից գնացինք Տրապիզոն, ապա՝ Ստամբուլ, այնտեղ մի քանի օր մնալուց հետո շարժվեցինք Իզմիր, որտեղ էլ գտնվում էր Թուրքիայի տիեզերական ճամբարը: Հասանք ճամբար, մեզ բաժանեցին խմբերի, և սկսվեց մեր տիեզերական օրերը:

Ճամբարում անցկացրած վեցուկես օրերը մեզ համար հաստատ անմոռանալի էին, ամեն ինչ հիասքանչ էր: Երբ Իզմիրից դուրս եկանք, լաց էինք լինում: Հետո եղանք Արևմտյան Հայաստանում:

Դեռ ճամբարում մեր ընկերներից վերցրել էինք նրանց տվյալները: Տուն հասնելուն պես` նրանց գտանք սոց. ցանցերում և սկսեցինք խոսել:  Հիմա ես ունեմ թուրք, իսրայելցի, ռուս, լեհ ընկերներ: Երբեմն հիշում ենք մեր` միասին անցկացրած օրերը և երանի տալիս, որ ևս մեկ անգամ դրանք կրկնվեն: Երբեմն էլ նրանց պատմում եմ մեր երկրի, մեր դպրոցի մասին, նրանք էլ՝ իրենց երկրի ու դպրոցի: Շատ ենք կարոտել միմյանց: Հրավերներ դեպի իրենց երկիր շատ ենք ստացել, բնականաբար, նրանք էլ՝ մեզնից, բայց...

Հուսով ենք, որ մի օր անպայման կհանդիպենք միմյանց: