• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորում են մեր ուսուցիչները

info.mskh ակումբը հավաքում է մեր կրթահամալիր դասավանդողների ամանորյա բարեմաղթանքները, որոնք ուղղված են բոլորիս: 

Ստացեք դրանք: Ու միացեք ձեր բարեմաղթանքով: Եվ թող բարեմաղթանքների այս փոքրիկ ձնագնդիկը մեծանա ու ... ու լցնի աշխարհը գեղեցիկ ու անկեղծ  ջերմությամբ: 

Ընկեր   Լիլիթ- Թող  բոլորի  երազանքները  իրականանան:

Ընկեր   Մարիամ -  Ցանկանում   եմ  որպեսզի  գալիք  տարին  լինի  ժպիտների,  երջանկության  արցունքների  և  ուրախ   ճիչերի  տարի:

Ընկեր   Էմանուել- Առաջնահերթ  կցանկանամ,  որ  Նոր  տարուն  իրականան  բոլոր  նպատակներն  ու  իղձերը,  որոնք   փափագում  էին   որ  այս  տարի  կատարվի,  որ  այս  տարի   չկատարվեցին:

Ընկեր Տաթև - 2013  թվականը   թող  լինի  հաջողության,  առողջության   և  իղձերի  իրականացման   տարի:

Ընկեր  Մարգարիտ- Ժպիտներ, գոհություն, հաջողություն:

Ընկեր  Մարգարիտ  (գրադարանի) – Ցանկանում  եմ  ամբողջ  հայ  ազգին  խաղաղություն, թափանցիկ  ընտրություններ,  առատ   տարի,  սեր  և  երջանկություն:

Ընկեր      Նարինե- Առողջ  մթնոլորտ,  նորանոր  հաջողություններ  և   ձեռքբերումներ:

Ընկեր     Արսեն - Խաղաղություն   հայոց  աշխարհում  և   ամբողջ  երկրում: Հավատքը  մեծանա   Աստծու   նկատմամբ:  Միասնություն:

Ընկեր      Աննա -   2013 թվականը  լինի   ակտիվ,  կենսունակ   մարդկանց   տարի:

Ընկեր   Ելենա- Առողջություն,  հաջողություն,  նորանոր   ուսումնական  ծրագրեր,  նոր - նոր  մեդիամիջոցների  կիրառում  և  որ  ամենակարևորն  է՝  ուրախ - ուրախ   ժպիտներ:

 

Բարեմաղթանքները սիրով հավաքեց  Մովսեսյան Լիլիթը

info.mskh ակումբ