• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիտենք ֆիլմը, նախաձեռնենք...

Առաջարկում ենք դիտել  ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված «Եթե բոլորը» ֆիլմը: Ֆիլմի սցենարի համահեղինակը, գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է, բեմադրող ռեժիսոր՝ Նատալյա Բելաուսկեն: Այն պատմում է մի ռուս աղջկա մասին, որը ուզում է հոր գերեզմանին ծառ տնկել, բայց հայտանբերում է, որ այն Հայաստանի սահմանից դուրս է՝ Ադրբեջանում: 

Սիրելի սովորողներ, կարծում եմ՝ ձեզնից շատերին հետաքրքիր է գործող արվեստագետ, անհատ Միքայել Պողոսյանը: Կրթահամալիրի կինոսրահում Ֆիլմի միասնական դիտումը կարող է նրա հետ հանդիպման նախագիծ մտածելու և իրականացնելու առիթ դառնալ: Ում ոգևորեց, շահագրգռեց Միքայել Պողոսյանի հետ հանդիպման հնարավորությունը, ունի մտքեր, առաջարկություններ, կազմակերպելու ցանկություն, թող ներկայացնի [email protected] հասցեով: Սիրով սպասում ենք: