• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորացված կայքը

Երեկ Արարատյան Հայարպետական թեմում qahana.am կայքի շնորհանդեսն էր: Այդ կայքը իրականում վաղուց է գործում, բայց այն մեզ ներկայացավ նոր դիզայնով ու նորացած բովանդակությամբ: 

Սկզբում իր օրհնության խոսքն ասաց գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ապա վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց կայքի կարևորության մասին: Նա ասաց, որ արդեն ինը տարի՝ ամենասկզբից, հետևում է կայքին; Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր համակերպվում, որ հոգևորը կարող է համադրվել ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Իսկ հիմա այս կայքն այնքան մարդ է այցելում, որ իսկապես կարող է ամենաընթերցվող կայքը դառնալ: 

Այստեղ էր նաև տեխեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Տիգրան Քոչարյանը: Նա էլ ասաց, որ կայքը շատ հետաքրքիր ու կարևոր է: 

Կայքի պատասխանատուն թեմի մամլո դիվանի ղեկավար Էլզա Մանուկյանն է: Նա, կայքը ներկայացնելիս, ասաց, որ ավելացել են բազմաթիվ էջեր: Այստեղ մանկական գրականություն ու տեսադարան են առանձնացված, որոնք կարող են օգտակար լինել նաև մեզ համար: 

Հետո մենք նաև գնացինք սրբազանի սենյակ, որտեղ նրանից օրհնություն ստացանք: Նաև ասացինք, որ տիար Բլեյանն իր շնորհավորանքն է 

Լիա Մովսիսյան

info.mskh ակումբ