• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարևներ հեռավոր Խնձորուտից

Այսօր մի քիչ ուշացումով հասանք Խնձորուտ գյուղի դպրոց: Մեզ շատ ջերմ դիմավորեցին: Սեմինարին մասնակցելու էին եկել Մարտիրոս, Խնձորուտ, Բարձրունի սահմանամերձ գյուղերի ուսուցիչները:
Ներկայացրինք Դիջիթեք 2013 միջազգային ստուգատեսին մասնակցելու պայմանները, առաջարկեցինք անպայման մասնակցել: 

Մասնակիցներին ներկայացրինք  Paint և PowerPoint ծրագրերը: Վաղը կսկսենք աշխատել ըստ ծրագրի: