• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին ձյունն եկավ ու հալվեց

Աշնանը նորից կանաչ խոտ էր աճել տեղ-տեղ: Երբ առաջին ձյունն եկավ, այն ծածկեց, իսկ երբ ձյունը հալվեց, կանաչ խոտը բացվեց, գարնան շունչ հիշեցրեց:

Համո Սահյան

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆ

Ճերմակ մեղմությունն է փռում ձորերն ի վար

Եւ մաքրության ճերմակ հրապույրը

Լեռնաշխարհի քարե եղջյուրներից կախված

Այս առաջին ձյունի վարագույրը:

Ճերմակ խոնարհության, ճերմակ լռության մեջ

Ես լսում եմ նրա փափուկ շրշյունները,

Եւ այդ շրշյուններից արթնանում են մեկ-մեկ

Երազներիս ճերմակ թռչունները:

Ճերմակ երազի մեջ ցած եմ դնում անտես

Տխրության ու հոգսի իմ այս բեռը…

Ամեն-ամեն տարի կրկնվել է այսպես

Պատանության ճերմակ առասպելը:

Ձյունն իջնում է պայծառ, իբրեւ բախտի հավատ,

Բայց ուրիշ է արդեն ձմռան բույրը.

Իմ հոնքերի վրա չի հալվելու, ավա˜ղ,

Այս առաջին ձյունի պաղ համբույրը…

Ճերմակ մեղմությունն է փռում ձորերն ի վար

Եւ մաքրության ճերմակ հրապույրը

Լեռնաշխարհի քարե եղջյուրներից կախված

Այս առաջին ձյունի վարագույրը:                             1960թ

.

Առաջին ֆոտոնկարը նկարել եմ  23. 12. 2012թ., երկրորդը` 18. 12. 2012թ.: