• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցի տոնածառը

 

Վերջապես   Ավագ  դպրոցն   էլ   կունենա   տոնածառ:  Անցած   շաբաթվանից  սկսվել են աշխատանքները: Նրանք ամենասկզբում  փնտրում    էին   բարձրահասակ   մարդ,   որը կօգնի ամրացնել տոնածառի վերևի մասը:  Ավելի բարձրահասակ,  քան   ընկեր   Արտակն   էր,  չգտնվեց:  Սակայն նրա հասակ էլ  քիչ էր, և նա սովրողներից մեկին բարձրացեց, որ    ձողիկները   թելերով ամրացնի    առաստաղին:  

Ընկեր   Մարիամը,  ընկեր   Լիլիթը   ու   աշակերտներն   օգնում   էին   միմյանց   պարաստել   տոնածառ:  Աշխատանքը   շատ  հետաքրքիր  էր   անցնում,   բայց   որոշ   դժվարություններով:  Աշակերտները   միմյանց   օգնելով   փորձում  էին   ձողիկները   անցկացնել   թելի  մեջ:  Մի  խումբ   աշակերտներ   էլ  հավաքվել   էին,   և   դիտում   էին:  Բոլորը   շատ   ուրախ  էին.   վերջապես   ավագ   դպրոցում   տոնածառ  են    տեղադրելու:

Ավագ   դպրոցի   տոնածառը   տարբերվելու  Միջին   դպրոցի,  գրադարանի  և կրթահամալիրի մյուս  տոնածառներից:  Հարսի  քողը   յուրօրինակ  տեսք   է  տալու  Ավագ    դպրոցի  տոնածառին:               

Մեկ   օրում  այն ավարտել   չի  հաջողվել:   Այսօր  էլ  Ավագ  դպրոցի  սովորողները շարունակում   են  աշխատանքը:  Իր օգնությունն էր բերել նաև Սամվելիկը` ընկեր Մարիամի որդին:

Հուսանք`  վաղն  արդեն  իր  ողջ  հմայքով  մեզ կներկայանա:          

 

Լիլիթ Մովսեսյան

info.mskhակումբ