• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ատամհատիկի շարունակություն՝ ատամթափիկ

  Ատամհատիկ ծեսի ընթացքում մտածում էի Ատամթափիկի մասին, մանավանդ որ այն առանց մեզ էլ կա: Ատամհատիկը կիսատ կլինի առանց Ատամթափիկի և Ատամծկլթիկի, երբ ատամն ընկնում է, տեղը նորը ծլում (ծկլթում): Սաթենիկի հրաշալի նյութը՝ ապացույց: Առաջարկում եմ ձմեռային ճամբարի նախագիծ՝ Ատամհատիկ-ատամթափիկ-ատամծկլթիկ: Ոչ միայն հաշվենք, այլև պատմենք՝ երբ է ծլել առաջին ատամը, երբ է ընկել, ինչպես ենք իմացել կամ զգացել ատամի ընկնելը, ինչ ենք արել ընկած ատամը, ինչ գիտենք ատամի, նրա խնամքի մասին... Մի խոսքով՝ ատամային պատմություններ, նկարներ, ֆիլմեր, խնդիրներ: Մեկ էլ տեսար՝ նոր ծես ծնվեց:  

  Լիլիթ Բաբայան Ատամհատիկ ծեսի համակարգող