Մի քանի շաբաթ առաջ կրթահամալիրում հայտարարվել էր «Ազատություն իմ աչքերով» ֆոտոմրցույթ: info.mskh ակումբով որոշեցինք պարզել, թե մրցույթն ինչ փուլում է: Այդ նպատակով հարցազրույց ենք վերցրել Արտակ Զարգարյանից:
Ընկեր Արտակ, ի՞նչ փուլում է մրցույթը:
Այդ մրցույթին քիչ մարդիկ արձագանքեցին, երևի պատճառն այն էր, որ «Սեբաստացու օրերն» էին: Եվ նաև «Դիջիթեքին» ենք պատրաստվում: Մրցույթին քիչ մարդիկ են արձագանքել, բայց, ըստ էության, մրցույթը կերկարացնենք, չենք հետաձգի: Պարզապես կերկարացնենք ժամկետներ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան մասնակցել այդ մրցույթին:
Քանի՞ մասնակից ունեք:
Առայժմ ընդամենը չորս սովորող են հայտ ներկայացրել ու մեկ ուսուցիչ:
Օրիգինալ նկարներ ունե՞ք:
Օրիգինալ` իմ ընկալմա՞մբ, թ՞ե ընդհանրապես: Իմ ընկալմամբ, միգուցե, չունենք, բայց այն մարդիկ, ովքեր ուղարկել են այդ նկարները, համոզված են, որ օրիգինալ են:
Տարիքային ի՞նչ սահման եք դրել մրցույթին մասնակցողների համար:
Մեկից մինչև հարյուր տարեկան (ընկեր Արտակը ծիծաղեց):
Մրցույթի մրցանակները ինչպիսի՞ն են լինելու, և վերջնական ե՞րբ եք ամփոփելու:
Իմ կարծիքով ամենալավ մրցանակը ճամփորդությունն է, բայց տրամաբանությունը ասում է, որ գուցե գիրք կնվիրենք: Գուցե նաև` ձմեռային հետաքրքիր ճամփորդություն: Ամփոփման մասին էլ դեռ կասենք:
Հարցազրույցը վարեց Մովսեսյան Լիլիթը