• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

1+20 ասույթ դեկտեմբերի 10-ի մոտիվներով-2

 

1.    Իրավունքի զատումը պարտականություններից նույնքան մահացու է, որքան գլխի առանձնացումը մարմնից: (Ի. Շեվելև)

2.    Արգասաբեր է միայն այն իրավունքը, որն իրենում տեսնում է ոչ այլ ինչ, քան պարտականություն: (Մ. Կատկով)

3.    Լիակատար հավասարությունը նշանակում է համընդհանուր անպատասխանատվություն: (Թ. Էլիոտ)

4.    Ազնիվէ նա, ով իր իրավունքը չափում է իր պարտքով: (Ժ. Լակոդեր)

5.    Իրավունքներն առաջ են բերում պարտականություններ: (Լատինական ասույթ)

6.    Իրավունքը սոցիալական առօրեականությունում անդրադարձված ճշմարտությունն է: (Ն. Բերդյաև)

7.    Իրավունքը նվազագույն բարոյական պահանջներն են մարդուն,որոնցից պակաս նա վտանգավոր է հասարակության համար: (Վ. Սոլովլյով)

8.    Իրավունքն անընդհատ աշխատանք է, ընդ որում, ոչ միայն պետական իշխանության, այլև ողջ ժողովրդի: (Ռ. ֆոն Յերինգ)

9.    Հասարակությունը քարերից կառուցված կամար է, որը կփլվի, եթե մի քարը չպահի մյուսին: (Սենեկա)

10. Մի բան է միայն մարդուն մարդ դարձնում` սոցիալական անհավասարության մասին իմացությունը; (Ա. Բլոկ)

11. Բռնության մի գործողությունը կարող է արմատախիլ արվել միայն նմանատիպ գործողությամբ: (Կ. Մարքս)

12. Անարդարությունը ոչ միշտ է կապված ինչ-որ գործողության հետ, հաճախ այն կայանում է հենց անգործությունում: (Մարկոս Ավրելիոս)

13. Ազատության ամենամեծ թշնամիները ոչ թե նրան ճնշողներն են, այլ` պղծողները: (Վ. Ջոբերտի)

(Շարունակությունը կարդացեք իմ բլոգում` http://wp.me/P2QN0r-9)