• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայրենագիտական ակումբի հաշվետվություն

 

 

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայրենագիտական ակումբն իրականացրել է թվով 9 արշավներ հետևյալ ուղղություններով`

  • Արուճի քարավանատուն – Թալին – Աշոտ Երկաթի ամրոց
  • Ագարակի բրոնզեդարյան բնակատեղի
  • Արտաշատ  քաղաքի հնավայր-Խոր Վիրապ
  • Ողջաբերդ-Գառնի տաճար – Գեղարդավանք
  • Հրազդան– Վանատուր – Սուդագանի լեռ
  • Ամբերդ
  • Ծաղկունք-Սևան քաղաքի Երկրագիտական թանգարան

Ակումբի արշավներին մասնակցել են 47 սովորող (Նոր դպրոցի 3-6-րդ դասարանցիներ), 5 ծնող, 6 ուսուցիչ: Ակումբականները  Հայաստանի Հանրապետության անկախության նվիրված «21 բարձունք» նախագծի շրջանակում գրավել են Կոտայքի մարզի Սուդագանի բարձունքը:

Նոր դպրոցի ենթակայքում կազմակերպել ենք առցանց դասեր հետևյալ թեմաների շուրջ

Ակումբականներն աշխատել են հետևյալ թեմաների շուրջ

  • Իմ հայրենագիտական ամառը
  • Իմ արմատները. Տոհմածառ
  • Իմ հայրենի փոքրիկ անկյունը (դպրոց, բակ, գյուղ, քաղաք)
  • Ավանդապատումներ

Հայրենագիտական ակումբի բնապահպան-հետախույզների մի փոքրիկ խումբ աշխատում է «Հրազդան կիրճը երեկ, այսօր և վաղը» նախագծի շուրջ: