• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի քիչ ուշացած արձագանք... մեր դպրոցի գույներն ավելի լավն են

 

Համազգեստի՝ վաղուց մեռած թեման կարծես նորից վերակենդանացել է: Դիտեցի «Ազատ գոտի» հաղորդաշարը՝ համզգեստների լինելու և չլինելու մասին ու ամբողջ հոգով ուրախացա, որ այս կրթահամալիրն եմ ավարտել ու ստիպված չեմ եղել շփվել մարդկանց հետ, որոնց մտածելակերպը իրենց նախընտրած համազգեստների պես սև ու սպիտակ է:
Ծնողներից մեկն ասաց. «Պետք է աշակերտը տարբերվի ուսանողից»: Հիմա՝ որպես ուսանող մտածում եմ, իսկ ինչո՞ւ պետք է տարբերակել: Երկուսն էլ կրթական միջավայր են, ինչո՞ւ են խոսում միայն դպրոցների մասին ու արտոնություններ տալիս «բարձրագույն» հաստատություններին:
Կրթահամլիրում սովորել եմ առանց համազգեստի. վա՞տ եմ սովորել: Հիմա արդեն համալսարան եմ գնում, բայց դա չի նշանակում, որ հագնվում եմ «ուսանողին հարիր»: Ո՞ւմ է պետք դպրոցում համազգեստ կրել, որն, ինչպես ասում են, երեխային կարգապահ է դարձնում, երբ համալսարանում այդ նույն համազգեստ կրող ուսանողը համալսարան է մտնում հարսանեկան զգեստով ու ծիծաղ առաջացնող շպարով:
Անկախ նրանից, թե ինչ կասեն, մերը ճիշտ է: Անհատական ճաշակն ու ինքնավստահությունն ամենակարևոր բաներն են: Մենք ոչ ոքի չենք զարմացնում, բայց ես ամեն օր զարմանում եմ,թե ինչպես կարող են մարդկային հոգեբանությունից հեռու գտնվող մարդիկ մանկավարժ կոչվել ու սերունդ «մեծացնել»:
Մենք սովորել ենք այն, ինչ տեսել ենք կրթահամալիրում. հագնվել ազատ, հարմար, հանգիստ, ինքնատիպ… հիմա մեր հիմքն ամուր է, ոչինչ այն փոխել չի կարող, իսկ այդ սև ու սպիտակները, մախրոտիկյան կախարդանքի պես, համալսարան մտնելիս դառնում են ոսկեգույններ ու փայլփլուն քարիկներ:
Նկատեցի, որ տիարը Բլեյանը հաղորդաշարի ժամանակ շատ էր բարկացել:
-Տիա՛ր, մի անհանգստացե՛ք, բոլորն էլ գիտեն, որ ձեր գաղափարները ճիշտ են, բայց անկարողությունից, դա իրականցնել չկարողնալու ցավից չեն ընդունում:
Հ.Գ.  Ես ամեն օր ուրախանում եմ, երբ առավոտյան եղբայրս մայրիկիս ասում է.«Այսօր տեղ պետք է գնանք, սա հարամր չի, չեմ կարող հագնել, այ մյուսն եմ ուզում, բայց սա էլ մի տեսակ չի սազում, լավ սպասի կապույտը հագնեմ»: Նա ամեն օր ապացուցում է, որ մտածելու ինչպես ընդունակություն, այնպես էլ լայն հնարավորություն ունի:
Հ.Գ. 2. Իսկական սովորողիի պայուսակում մկիշտ պետք է լինեն բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ինչպես ճամփորդության,այնպես էլ միջավայրի մաքրությունն ապահովելու համար: