• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ մտահորիզոնի միտքը դու ես ինձ տվել, այ կրթահամալիր

 

Ժամանակ, հիշողություններ, կարոտ: Ինչ տարօրինակ է ամեն ինչ: Կարծես հորիզոնը գունաթափված լինի, կարծես հորիզոնը ուղղահայաց  լինի, որովհետև առաջ ենք նայում գլուխը կողք կախած՝ ինչն էլ կարոտի, ու մի քիչ տխրության նշան է:
Ամեն ինչ մի տեսակ մոտիկ է թվում, բայց ոչ այն պատճառով, որ հիանալի տեսողություն ունեմ, կամ հասել եմ այն ամենին, ինչ ուզում էի, այլ հիմա անսպասելի գրեթե ոչինչ չկա, ամեն ինչ պարզ է, հստակ, նախատեսված ու նախասահմանված. Էլ ինչո՞ւ պետք է հեռու լինեն: Նախասահմանված… հենց նոր հասկացա, որ այս բառն առաջին անագմ եմ օգտագործում, այն էլ իմ մասին խոսելիս: Նախապես սահմանել, նախապես իմանալ, նախապես գծել այն ուղին որով անցնելու ես: Բայց չէ, ավելի լավ է քայլել՝ գծելով սեփական ուղին: Պետք է խախտել հերթականություններն ու համաչափությունները, փոխել մաթեմատիկայից շատ լավ հայտնի A---B հեռավորությունը, գուցե B-ից A ավել մոտ է:
Հորիզոնը մոտենում է, բայց դա դեռ չի կարողանում սահմանափակել մտահորիզոնը… որը մեծացրել ու լայնացրել եք հենց դուք: Հարկավոր է օգտագործել մտահորիզոնի ուժը հորիզոնը հեռվացնելու համար:
Կարող ենք…
Հ.Գ. Կարոտել եմ շատ բոլոր կրթահամալիրցիներին: Շատ եք իմը: