• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոհայրենագիտական ակումբի հաշվետվություն

 

Էկոհայրենագիտական ակումբը գործունեությունը սկսել է հենց սեպտեմբերի մեկից:

Ակումբում ընդգրկված  է 18 սովորող, ունի գործող բլոգ, որը պարբերաբար թարմացվում: Սեպտեմբեր ամսին իրականացրել ենք ուսումնական ճամփորդություններ` Հավուց թառ, Գյումրի, Արմաղան,  Ուղտասար, Լաստիվեր:Հոկտեմբերին սովորողները մասնակցել են Արցախի ռազմամարզական ճամբարին: Ճամբարային օրերին ակումբը իրականցրել է դաս քննարկում ԳՄՕ-ներ թեմայով, բանավիճել է տնտեսագետների հետ «Տնտեսական շահ, թե առողջ աշխարհագրական թաղանթ թեմայով», (հարկ է նշել, որ ժյուրին գոհ էր Էկոլոգների թիմի պատրաստվածությունից, սուր հարցադրումներից և առաջարկած լուծումներից) եղել է Ծովինքարում:

Չնայած, որ ակուբը դասացուցակում մտցված չէ ևդա առաջացնում է, որոշակի խնդիրներ ակումբային հավաքներ կազմակերպելիս, այնուամենայնիվ մենք կարողանում ենք իրականացնել ակումբային պարապմունքները մեր որոշած գրաֆիկով:

Շաբաթ օրերին ակումբի սովորողները մասնակցում են Ամերիկյան համալսարանում իրականցվող էկոդասին:

Սովորողների հետ որպես  ակումբային պարապմունք կատարել ենք թափառումներ Երևանի այգիներում, էկո - դաս Երևանյան լճում:

 Կատարում ենք հետազոտական աշխատանքներ էկոլոգիական տարբեր թեմաներով:

Ունենք նախագծեր, որոնք մեկնարկել են և լինելու են շարունակական, ընդգրկելու են, ոչ միայն ակումբի սովորողներին, այլև ամբողջ կրթահամալիրին`  «Հայաստանի արգելոցները» և «Պայքարում ենք ընդդեմ պոլիէթիլենի»: