• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանապարհ դեպի Smart հասարակություն

Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Հանրակրթական Դիջիթեք 5-րդ բաց ստուգատես
 

 

Կազմակերպիչ              Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ՀՀ ԿԳՆ աջակցությամբ

Պաշտոնական կայք      digitech.mskh.am

Նպատակ                       Հանրակրթության մեջ նորարարական մեթոդների և լուծումների,  տեղեկատվական տեխնոլոգիաների  և գործիքների կիրառման խթանումը                

Հունվարի 10-20-ը մրցութային նյութերի և նախագծերի հրապարակում սովորողների և ուսուցիչների բլոգներում, անհատական կայքերում, էջերում, սոցիալական ցանցերում, անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում։

Հունվարի 20-ից ցուցադրության և մրցութային նյութերի հրապարակում digitech.mskh.am-ում, մեթոդական հոդվածների, թարգմանությունների հրապարակում dpir.mskh.am մանկավարժական ամսագրում:

Փետրվարի  4               ստուգատեսի  պաշտոնական բացում

Փետրվարի  4-7          

հանրակրթական էքսպո
բաց պարապմունքներ
թեմատիկ սեմինարներ
կլոր սեղաններ
վարպետության դասեր
մեդիահմտությունների առաջնություն

Փետրվարի 8                   մեդիաուրբաթ, ստուգատեսի պաշտոնակական փակում, մրցանակների հանձնում

Փետրվարի 9                   ավանդական տոնական ղափամա

Մասնակիցներ   

Հանրակրթական դպրոցների սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, այլ մասնագետներ
ՏՏ  կազմակերպություններ

Ուղղություններ      

Մեդիակրթության կազմակերպման նոր գործիքներ և միջոցներ
Վիրտուալ լաբորատորիաներ. ուսումնական կայք, բլոգ, առցանց TV
Ուսումնական համակարգչային խաղեր, ռոբոտիքս
Մեդիագրադարան, էլեկտրոնային գրքեր
Smart դաս
Տեխնիկական ստեղծագործություն
Ապագայի տեխնոլոգիաներ. մոդելավորման ծրագրերի կիրառումը հանրակրթության մեջ

Անվանակարգեր

Ուսումնական նյութ
Էլեկտրոնային գիրք
Էլեկտրոնային գրադարան
Ինտերակտիվ դաս
Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
Մեթոդական հոդված
Թարգմանություն
Առցանց TV
Ուսումնական բլոգ, կայք
Մեդիակրթության նորարարական նախագիծ
Հակոբ Հակոբյան. տեխնիկական ստեղծագործության արդյունք 
Գործուն աջակցություն EduDigitec 2013-ին
Մեդիամարդ, մեդիաընտանիք

Կրթահամալիրում արտերկրից ներկայացվող հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է:

Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից:

Հանրակրթական դիջիթեք 2013-ի տնօրեն` Սրբուհի Աղաբաբյան, (374)98.40.44.76

Երևան, ՀԱԶ Բ-1թաղամաս,Ա.Բաբաջանյան 25

Հեռախոս՝ (374)10.74.72.46,(374)91.43.10.99:  

Էլեկտրոնային հասցե՝ digitec@mskh.am