• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր սիրելի mskh.am-ը փոխել է բնակության վայրը

mskh.am-ի հարգելի շահառուներ` ուսուցիչներ,  սովորողներ, ծնողներ.

Կրթահամալիրի տոնի նախօյակին mskh.am-ը` իր էջերով ու ենթակայքերով, տեղափոխվել է կրթահամալիրի նոր սերվեր: Դա էր վերջին երկու օրը կայքի պարբերաբար անհասանելի լինելու պատճառը: Ցավոք, չեն տեղափոխվել նոյեմբերի 8-ի երեկոյից մինչև այս պահը դրված նոր նյութերը, պահպանված վերջին հրապարակումների նկարները և ֆայլերը, որի համար հայցում ենք հեղինակների  ներողամտությունը և խնդրում վերահրապարակել դրանք իրենց տեղերում: 

Տեղեկացնում ենք, որ կրթահամալիրի երկու մասնաշենքերում` Մայր դպրոցում և մեդիակենտրոնում, միացվում է Արմինկո ընկերության օպտիկական ինտերնետ կապը. մալուխը արդեն տեղում է: Շաբաթվա ընթացքում կլինի ինտերնետի անցում նոր որակի: 

Հարգանքով `ՏՏ լաբորատորիայի ղեկավար` Տիգրան Պարսիլյան

Ծրագրերի կենտրոնի ղեկավար` Սուսան Մարկոսյան